Wednesday, 15 07 2026
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել կատարված աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին փետրվարի 20-ին ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, կանաչ տարածքների ու ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Որպես 2017թ.
ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է համայնքային ծրագրերով ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարևոր դերակատարում են ունեցել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Մասնավորապես հարմարավետ պայմաններ են ապահովվել և նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, վերաբացվել է տարածաշրջանում միակ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, ինչպես նաև շահագործման է հանձնվել գերժամանակակից սարքավորումներով համալրված ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը, ներկայումս էլ ընթացքի մեջ են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները:

Ներկայացնելով 2018թ. համար նախատեսված անելիքները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ տարեկան ծրագրերին զուգահեռ այս տարի ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ շարունակական քայլեր կձեռնարկվեն նաև աշխատակազմ-բնակիչ կապն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Ձեր կողմից սահմանված քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իսկապես արդյունավետ միջոց է՝ առավել մոտիկից ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ դրանց տալով համապատասխան լուծումներ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշել է Արթուր Ստեփանյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը:

«Վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք իսկապես տնտեսական ակտիվություն են ապահովել վարչական շրջանում: Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բնակիչների հետ մշտական կապի ապահովմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական՝ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին համապատասխան լուծումներ տալու հարցում:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պետք է վստահ լինեն, որ դիմելով վարչական շրջանի աշխատակազմ՝ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման հարցում: Նման աշխատաոճի արդյունքում բնակիչն, անշուշտ, համոզված կլինի, որ ի դեմս վարչական շրջանի աշխատակազմի՝ ունի իրեն հուզող խնդիրների լուծմանն ու աջակցմանը պատրաստ օղակ, ինչն իր հերթին մեր համաքաղաքացուն կդարձնի մեր լավագույն գործընկերն ու աջակիցը: Ի վերջո, Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն է մեր աշխատանքային ուղենիշը, որը կազմվել է հենց մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները հաշվի առնելով, ու ես վստահ եմ, որ մեր թիմը ունի՛ բավարար ներուժ, կամք և վճռականություն՝ այն լիարժեք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում