Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Պետք է ոչ թե հիվանդ Ալիևի վրա ծիծաղել, այլ նրա բուժման համար միջոցներ ձեռնարկել. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

-Պարոն գեներալ, Հայաստանում ամենատարբեր մեկնաբանություններ են հնչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Երևանն ու Զանգեզուրը գրավելու հայտարարությունների հետ կապված։ Ի՞նչ եք կարծում, մենք պե՞տք է մտավախություն ունենանք, որ հակառակորդը կարող է ռազմական գործողությունների դիմել ու հավականություններ ունենալ արդեն ոչ միայն Ղարաբաղի հետ կապված։

-Ինքն այդ մասին արդեն տևական ժամանակ է խոսում է՝ մի քանի տարի առաջ էլ էր հայտարարել։ Երկրորդ՝ երբ ես զբաղվում էի բանակի հիմնադրմամբ, նրանք հարձակվեցին՝ այդ ժամանակ էին ուզում շարժվել դեպի Երևան։ Եվ երրորդ՝ մի ամիս առաջ պաշտոնապես ելույթ ունեցավ ու նորից խոսեց այդ մասին։

Ձեր նշած «մտավախություն» բառը շատ վտանգավոր եմ համարում։ Հարցն այն է, որ պարոն Ալիևը՝ լինելով երկրորդ թուրքական պետության նախագահը, պանթուրքիզմի քաղաքականություն է վարում, հողեր են խլում պետություններից, գողությամբ ու մարդկանց արտաքսմամբ են զբաղվում։ Մարդկանց վռնդեցին, ցեղասպանություն իրականացրեցին։ Հիմա նրանք դա անում են մեր տարածաշրջանի այլ հատվածից՝ Ղարաբաղի կողմից, ուզում են մարդկանց ոչնչացնել ու արտաքսել։ Իրենք դա արեցին 90-ականներին՝ Սումգայիթ, Խոջալու, իրենք իրենց ժողովրդին ոչնչացրեցին, որպեսզի իրենց գործողությունների ականատեսը չլինեն։ Սկսեցին հարձակվել անկախ Ղարաբաղի վրա, բայց Արցախի ժողովուրդն ընդվզեց այդ սրիկաների դեմ։ Սկսվեց պատերազմ, որի ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ պարտության մատնել այդ երկրորդ թուրքական պետությանը։

Հազար անգամ ասացինք՝ բանդիտիզմի ու ագրեսիայի ժամանակներն անցել են, որովհետև արդեն հայ ժողովուրդը զինված է ու կարող է պաշտպանվել կամ քեզ հարված հասցնել։ Հիմա նա հայտարարում է, որ իրեն ոչ միայն Ղարաբաղն է պետք, այլ՝ Երևանն ու Զանգեզուրը, միանալ Նախիջևանին։ Իր հայրն այնտեղից վռնդել է հայերին ու հիմա այնտեղ միայն թուրքերն են, ուզում էր Երևանի վրա հարձակվել Նախիջևանի կողմից, մենք իրենց այդ մտադրությունը կանխեցինք։ Ես Աստծուն շնորհակալ եմ, որ մենք դա կարողացանք անել, բանակ հիմնել։ Հիմա Ալիևը ոտքի է կանգնել ու նույն արգրեսիվ քաղաքականությունն է վարում։

-Միջազգային հանրությունը չպե՞տք է արձագանքի իր այդ ռազմատենչ հայտարարություններին։

-Հիմա միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը և այլ կառույցները ոչ մի գործողություն չի նախաձեռնում, որովհետև Եվրոպան, Միացյալ Նահանգները Ադրբեջանի կարիքն ունեն, ուզում են նավթագազային էներգետիկ համակարգն իրենցից ստանալ՝ ընդդեմ Ռուսաստանի ինչ-որ բան անել։ Իրենք այդ ծրագիրն են իրագործում, իսկ ադրբեջանցիները իրենց ժողովրդին պատրաստում են պատերազմի, մարդկանց ատելությամբ լցնում։

Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, և իր այդ հայտարարություններով նա հիմա միջազգային հանրության կարծիքներն է շոշափում, մարդկանց, որոնք պատասխանատու են, այդ թվում նաև Ռուսաստանի։

Երբ Ալիևը հայտարարում է, որ երիտասարդներին պատրաստում է Երևանը գրավելու՝ նա փորձարկում է, թե ինչ է ասելու աշխարհը, իսկ աշխարհը լռում է։ Հայաստանում ծիծաղում են, բայց հիվանդ մարդու վրա չեն ծիծաղում, պետք է նրա բուժման համար միջոցներ ձեռնարկել։ Օրինակ՝ եթե ես ՄԱԿ-ը գլխավորեի՝ ես նրան քրեական պատասխանատվության կենթարկեի, որովհետև միջազգային օրենսդրության կոպտագույն խախտում է անում՝ նա ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Արցախը պետք է վերադառնա հայրենիք՝ ճիշտ այնպես, ինչպես Ղրիմը վերադարձավ։ Սա դիվանագիտական աշխատանք է, իսկ ռազմական տեսանկյունից պետք է ոչ թե ծիծաղել, այլ պատրաստ լինել։

-Հնարավոր ագրեսիայի դեպքում Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում կունենա, և այս կոնտեքստում ինչպե՞ս եք գնահատում Մարիա Զախարովայի հայտարարությունները։

-Ես ասում եմ՝ Ալիևը շոշափում է տրամադրությունները, բայց ոչ ոք կտրուկ չի արձագանքում։ Միայն Սվանիձեն էր վերջերս խոսում և հարցադրում արեց, թե ինչու Ռուսաստանը պետք է աջակցի ագրեսորին։ Նույնիսկ ամենաչնչին հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Նման բան տեղի ունենալ չի կարող, եթե լինի՝ Ռուսաստանը պարտավոր է միջամտել։ Ես պատահական չեմ հիմնադրել Գյումրու 102-րդ ռազմաբազան, դա արվել է, որպեսզի Ռուսաստանն այնտեղից չհեռանա։ Այդ բազան, ինչպես նաև միասնական ՀՕՊ համակարգը, պանթուրքիզմի կողմից հնարավոր ագրեսիան կանխելու համար է արվել։

Ես հիմա առաջարկում եմ՝ Ղարաբաղը պետք է ճանաչել ու վերադարձնել հայրենիք։ Դա հայկական հող է, ոչ մի անգամ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել, բացի 70 տարի ԽՍՀՄ տարածքում եղած ժամանակահատվածից։ Դա բոլշևիկներն են 21 թվականին տվել Ադրբեջանին, ինչպես Խրուշչովը խլեց Ղրիմը ռուսներից ու տվեց Ուկրաինային, նույն կերպ էլ սա։ Հալալ է Պուտինին, որը ճանաչեց Ղրիմը՝ հետ վերադարձնելու որոշումը։ Հիմա պետք է Հայաստանը ճանաչի Ղարաբաղը։ Հիմա Զյուգանովի առաջ պետք է հարց դնել, որ այդ 21 թվականի պայմանագիրը չեղարկվի, դա դիվանգիտական աշխատանք է պահանջում։ Չպետք է նստենք ու սպասենք, թե երբ Ադրբեջանը կհարձակվի՝ նա մի գլուխ զենք է գնել ու հիմա այդ զենքը թաքցնելու տեղ չունի։

Չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը դիմել, որպեսզի այդ հիմարին հետ պահեն ռազմական գործողություններ ձեռնարկելու մտադրությունից։

-Հայաստանում կարծիքներ կան, որ Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական բնույթ ունեն և ավելի շատ ներքին լսարանին է ուղղված։

-Ես վտանգավոր եմ համարում նման մեկնաբանությունները։ Ինչպես խմած մարդու լեզվին է մի բան, այնպես էլ հիմա՝ իր։ Նա միշտ էլ ունեցել է այդ մտադրությունը՝ անկախ ընտրություններից։ Ի՞նչ նախընտրական շրջանի մասին եք խոսում, դա պանթուրքիզմի, երկրորդ թուրքական պետության քաղաքականությունն է՝ ընտրություններից առաջ ու հետոն իր համար կապ չունի։ Մենք իր կոկորդում կանգնած ոսկոր ենք։

Ադրբեջանը նավթ, գազ ունի, թվում է, որ կարող է իր համար հանգիստ ապրել, բայց ոչ, նա զենք է գնում և պատրաստվում պատերազմի։ Պետք է լինել ուշադիր, կազմակերպված, պետք է դիվանագիտական աշխատանք տանել։ Բայց Հայաստանում բոլորը գետնի տակ են անցել՝ գիտնականները, մտավորականները, դիվանագետները. դա սխալ քաղաքականություն է։ Հայաստանի կողմից միայն արդարացումներ ենք լսում, ես դա սխալ եմ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում