Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Խնդիր է դրվել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից, խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին` Արմեն Ուլիխանյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում այսօր տվյալ հաստատություններ հաճախող երեխաների թվի շուրջ 40 տոկոս աճ է արձանագրվել:

Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել Երևանի կենդանաբանական այգում, որը վարչական շրջանի հանգստի լավագույն գոտիներից մեկն է: Նախորդ տարի Նոր Նորք վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 30 բակային տարածք, անցկացվել է շուրջ 5800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում մեկնարկել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև այս տարի: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արմեն Ուլիխանյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի աշխատակազմը կշարունակի հետևողական աշխատանք տանել նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ 2018թ. ծրագրով նախանշված բոլոր աշխատանքները ևս կիրականացվեն ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ընթացիկ բոլոր ծրագրերին զուգահեռ՝ թիմը հետևողական աշխատանքներ կտանի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ նախորդ տարի այս մասով մենք ունեցել ենք ձեռքբերումներ. Նոր Նորքում շահագործման են հանձնվել հյուրանոցային, առևտրային ու մարզական մի շարք խոշոր կենտրոններ, որոնք իրենց հերթին տնտեսական աշխուժություն են մտցրել վարչական շրջանի կյանքում ու առօրյայում», – նշել է Արմեն Ուլիխանյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նոր Նորք վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է կրթության ոլորտում առկա անելիքներին:

«Վերջին տարիներին մենք սկսեցինք բավականին հավակնոտ ծրագրեր կյանքի կոչել կրթության ոլորտում, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման ու գույքի թարմացման հնարավորություն ունեցան: Եվ, իսկապես, ողջունելի է, որ մեր այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունենում նաև մասնավոր կառույցները: Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը: Սրանք աշխատանքներ են, որոնք կյանքի կոչելու համար վարչական շրջանների աշխատակազմերը պետք է ամենօրյա հետևողականություն ցուցաբերեն: Ի վերջո, մրցունակ Երևան ունենալու առաջին նախապայմանը հենց որակյալ կրթության ապահովումն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նաև կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին ուղղված աշխատանքները:

«Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ և պուրակներ: Մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, որը նաև Նոր Նորքի բնակիչների պահանջն ու ցանկությունն է, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակը: Այս աշխատանքներում, պետք է ապահովեք նաև մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչը վստահ եմ՝ նրանք մեծ սիրով կընդունեն»,- նշել է քաղաքապետը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել 2018թ. նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երևանի զարգացման ու քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ միջավայրի ապահովման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում