Saturday, 18 07 2026
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում

Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն է պահանջում

Այսօր կեսօրին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ջհանգիրյանի և ԱԺ պետաիրավական ու պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտագության հարցերով մշտական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանի ու Կորյուն Նահապետյանի միջև: Նրանք քննարկում էին հարցը, թե ինչու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ն. Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել կալանավորված Շանթ Հարությունյանի հետ: Իսկ Լ. Զուրաբյանն էլ հայտարարել էր, որ իրեն չի ընդունել Արաբկիրի ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ այս հարցը երկուշաբթի օրը բարձրացրել էին Լ. Զուրաբյանն ու Ն. Փաշինյանը՝ ասելով. եթե Հ. Աբրահամյանն անընդհատ խոսում է ԱԺ դերի բարձրացման մասին, ապա արդյոք պատգամավորների հետ կատարված այդ միջադեպը չպե՞տք է քննության առարկա դառնա: Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստվում է պատկան մարմիններին հրավիրել ու այդ հարցը բարձրացնել: Այդ հանդիպումը նախատեսված էր երեկ, բայց, ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանը հատուկ այդ քննարկման համար ԱԺ չէր եկել: Իսկ այսօր նա ԱԺ-ում էր, քանի որ քննարկվում էր բյուջեն, բացի այդ՝ այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, և նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, այսպես թե այնպես, պետք է խորհրդարան գային: Այսինքն՝ վարչապետի ներկայությունն ապահովելու համար հանդիպումը կազմակերպվել է նրա՝ խորհրդարանում լինելու ժամանակ:

Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, ապա Ն. Փաշինյանն ասաց, որ Հ. Թովմասյանը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, թե ինչու իրեն թույլ չեն տվել տեսակցել Շ. Հարությունյանի հետ:

«Կես ժամից ավելի այնտեղ էինք, ինչ-որ բան ասացին: Փորձ էր արվում մեկնաբանել, որ օրենքը բաց ունի, մեկնաբանության խնդիր ունի, իսկ ես շատ հստակ ասացի, որ ոչ մի բաց և ոչ մի մեկնաբանության խնդիր չկա: ԱԺ պատգամավորը, ինչպես օրենքով է սահմանված, կարող է ազատ ելումուտ անել քրեակատարողական հիմնարկ և այդ մասով ազատորեն իրականացնել իր պատգամավորական լիազորությունները: Ես տեղյակ պահեցի, որ շարունակելու եմ այցելել քրեակատարողական հիմնարկներ ու ակնկալում եմ, որ արդարադատության նախարարը միջոցներ կձեռնարկի իմ պատգամավորական լիազորությունները պատշաճ կատարելու համար: Ես նաև ասել եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում այս պատմությունը կհամարվի փակված: Բայց փաստորեն առաջիկա օրերին պետք է պարզվի՝ փակվա±ծ է այն, թե՞ շարունակություն է ունենալու: Ես նաև կոչ եմ արել, պահանջել եմ, խնդրել եմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթափոխի պետի և պետի տեղակալի նկատմամբ սկսվի ծառայողական հետաքննություն իմ՝ օրենքով սահմանված դրույթի իրականացմանը խոչընդոտելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Փաշինյանը:

«Հ. Թովմասյանն ասում է՝ այո, դուք կարող եք մտնել, լինել ցանկացած տեղ, բայց իրավունք չունեք շփվել դատապարտյալի կամ կալանավորի հետ, եթե ՔԿՀ-ն չի տվել համապատասխան տեսակցության թույլտվություն: Պատճառաբանվում է, որ պատգամավորի տեսակցության նորմը հստակ սահմանված չէ: Սակայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը հստակ սահմանում է, որ պատգամավորը և էլի ուրիշ մարդիկ անարգել տեսակցեու իրավունք ունեն: Եթե Հ. Թովմասյանի մեկնաբանությունը ճիշտ է, ուրեմն, ասենք, Գլխավոր դատախազը չպետք է նման տեսակցության իրավունք ունենա: Նա ասում է, որ դուք կարող եք մտնել խուց, բայց կալանավորի հետ շփվելու իրավունք չունեք: Ես էլ ասում եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք: Եվ եթե ես ու կալանավորը շփվում ենք, մենք օգտվում ենք մեր այդ իրավունքից: ՀՀ ոչ մի օրենքով սահմանված չէ, որ կարելի է մարդու արտահայտվելու ազատությունը սահմանափակել»,- ավելացրեց նա:

Պատգամավորն ասաց, թե Հ. Թովմասյանն իրենց նաև տեղեկացրել է, որ ինքն այդ օրը Հայաստանում չի եղել: Իսկ արդյոք ՔԿՀ ղեկավարությունը նրան թույլ չի՞ տվել տեսակցել Շ. Հարությունյանի հետ այն պատճառով, որ, ինչպես ինքն է հրապարակել, նրան ծեծի են ենթարկել: «Եթե արվում է ապօրինություն, ուրեմն դա արվում է ավելի մեծ ապօրինություն թաքցնելու համար, որովհետև ոչ ՔԿՀ պետը, ոչ որևէ այլ աշխատակից չի ցանկանա գնալ նման ապօրինության, այն էլ ԱԺ պատգամավորի նկատմամբ: Այդ մարդիկ չեն կարող չգիտակցել, որ դա որոշակի ազդեցություն և հետևանքներ է ունենալու»,- եզրափակեց Ն. Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում