Արևմտյան պետությունները կմերժեն Սիրիայի իշխանությունների՝ քիմիական զորանոցի տեղափոխման համար հատուկ միջոցներ տրամադրելու մասին հարցումը, քանի որ զրահապատ մեքենաները և այլ սարքեր կարող են օգտագործվել զինված ընդդիմության դեմ մարտերում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետներին:
«Ոչ մի դեպքում Ալ-Ասադի վարչակարգը չի ստանա տեխնիկա, որը բանակը կարող է օգտագործել անմեղ սիրիացիներին սպանելու համար: Դա տեղի չի ունենա»,- մեջբերում է գործակալությունը անանուն դիվանագետի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը հոկտեմբերի 21-ին արևմտյան կառավարություններին է ներկայացրել անհրաժեշտ սարքերի ցուցակը՝ 1.3 տոննա քիմիական զենքը երկրից դուրս բերելու համար:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը հույս ունեն քիմիական զենքն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերել 2013թ. վերջին, իսկ ոչնչացնել մինչև 2014թ. վերջը:





































