Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ինչո՞ւ Բելառուսը հրաժարվեց «Իսկանդերի հակաթույնը» վաճառել Ադրբեջանին

Բելառուսցի ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Ալեսինը հայտարարել է, թե Բելառուսը չի վաճառել Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի գործընկեր Հայաստանն է դրան դեմ եղել: Այս նույն փորձագետն էր ամիսներ առաջ մեկ այլ բելառուսական լրատվամիջոցի հետ զրույցում կարծիք հայտնել, թե Բելառուսը կարող է «Պոլոնեզ» մատակարարել Ադրբեջանին, և հնարավոր է, որ բելառուսական կողմը նման առաջարկ արած լինի հոկտեմբերի 9-ին Մինսկում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հանդիպման ընթացքում:

Նախկինում, իհարկե, մանրամասն գրել ենք «Պոլոնեզի» հնարավորությունների և դրա շուրջ քննարկումների մասին: Այս համակարգերը, ըստ փորձագետների, կարող են խոցել թիրախները մոտ 200 կմ հեռավորության վրա, այդ պատճառով դրանք ներկայացվում էին որպես Հայաստանին Ռուսաստանի կողմից մատակարարված, շատ ավելի հզոր «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներին ռազմաքաղաքական հակակշիռ ստեղծելու միջոց, այլ խոսքերով՝ «Իսկանդերի հակաթույն»: Հետագա ամիսներին այս լուրերը չհաստատվեցին: Եվ հիմա գլխավոր հարցն այն է, թե որքանո՞վ է բելառուսցի փորձագետի այս վարկածը համապատասխանում իրականությանը: Կա՞ արդյոք ինչ-որ ֆորմալ կամ ոչ ֆորմալ մեխանիզմ, որի միջոցով ՀԱՊԿ անդամ պետությունը կարող է ազդել գործընկեր պետության ռազմական գործարքների վրա: Գուցե սա պարզապես քաղաքական ժե՞ստ է Մինսկի կողմից, կամ գուցե կան գործարքի ենթադրյալ ձախողման ա՞յլ պատճառներ:

«Առաջին լրատվական»-ի այս հարցին Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը պատասխանեց, թե վստահ չէ, որ կա նման մեխանիզմ, բայց եթե նման հայտարարություն է արվում, ապա այն ակնհայտորեն անհիմն չէ:

Փորձագետն այս համատեքստում խոսեց նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու մասին՝ կարծիք հայտնելով, թե դա «ռազմական պարիտետի պահպանման ձև է»:

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ծանոթ չի նման մեխանիզմների, որոնք թույլ կտան կանխել զենքի վաճառքը ՀԱՊԿ անդամ պետության կողմից մեկ այլ երկրի:

«Անկեղծ ասած՝ ես ոչինչ չեմ լսել նման մեխանիզմների մասին, որ ինչ-որ մեկը ՀԱՊԿ-ի ներսում կարող է ինչ-որ բան արգելել մեկ ուրիշի: Մինչ օրս Բելառուսը շատ մեծ քանակի զենք է վաճառել հենց Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ: Կարծում եմ, որ պարզապես «Պոլոնեզը» դեռևս Բելառուսում էլ լիարժեքորեն չի ընդունվել զինված ուժերի կիրառմանը, այդ պատճառով դժվար թե Բելառուսն այս պահին կարողանա վաճառել ինչ-որ մեկի: Բացի այդ, «Պոլոնեզն» իրականում արտադրվել է չինական տեխնոլոգիաների հիման վրա, և հնարավոր է, որ Բելառուսն ինչ-որ խնդիրներ ունի նաև Չինաստանի հետ: Ես չեմ բացառում, որ Չինաստանը որոշակի չափով կարող է վերահսկել այդ համակարգի վաճառքը երկրից դուրս»,«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում