2017 թ-ը ևս ծանր տարի էր, սակայն դժվարություններով հանդերձ կարողացել ենք գյուղացիներին ջուր հասցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, ապա անփուսափելի է Սևանից հավելյալ ջրի բացթողումը։ Իհարկե մենք հույս ունենք, որ անձրևներ կլինեն»,- նշեց Ջրպետկոմի նախագահը։ Նա նաև ասաց, որ Հիդրոմետ ծառայությունից հայտնել են՝ փետրվարի երկրորդ կեսին, մարտին լինելու է անձրևաշատ, ինչը, բնականաբար, թույլ կտա մեղմել իրավիճակը։










































