Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

ՊՆ-ի գաղտնի գնումների մեծ մասը իրականացվում է ատկատներով՝ Մովսես Հակոբյանի ընկերությունների միջոցով

Այն, որ պաշտպանության նախարարութունը փակ հիմնարկ է և այնտեղ կատարվող ամեն ինչ, այդ թվում՝ գնումները փակ են, ոչ թափանցիկ, դա փաստ է։ Եվ ամեն բան, որը փակ է, ենթակա չէ հրապարակման, այնտեղ մշտապես կոռուպցիոն ռիսկեր և չարաշահման դրսևորումներ կան։

ՊՆ-ի գնումների մտահոգիչ լինելու մասին շատ է խոսվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մշտապես անդրադառնում է պաշտպանության նախարարության գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերին, մեկ անձից կատարվող գնումներին։ ՊՆ-ն շատ հաճախ 100% բաժնեմասն հենց իրեն պատկանող մեկ անձից գնումներ է կատարում, այսինքն՝ իր ենթակայության տակ գտնվող ընկերություններից։ Այդպիսի մի շարք փաստեր էլ «Առաջին լրատվական»-ին են հայտնի դարձել։

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզ է դառնում, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում է 3-4 ընկերություն, որոնք բոլորն էլ պատկանում են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացված է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։

Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող այս գնումները բյուջեի վրա եռակի-քառակի թանկ է արժենում։ Մասնավորապես, այս ընկերությունը Ռոստով քաղաքում գործող «Սպեցտորգ» ընկերությունից ձեռք է բերում ՊՆ կարիքների համար ափսեներ, այլումինից և չժանգոտող պողպատից դույլեր, կաթսաներ, դանակ-պատառաքաղներ, թեյնիկներ՝ շատ մեծ խմբաքանակներով։ Եվ խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե վերջին հաշվով ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։

Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում։ Անգամ «Սպեցտորգ» ընկերության ներկայացուցիչներն են ապշած, որ Մովսես Հակոբյանն իրենցից շատ գումար է աշխատում իրենց արտադրանքի ձեռքբերման ժամանակ։ Մեզ ձեռքի տակ եղած փաստերից պարզ է դառնում, որ մեկ տարվա մեջ Հակոբյանի ընկերությունների գնումները գերազանցել են 32 միլիոն ռուբլին, որը մոտ 530 հազար դոլար է։

Ուշագրավ է, որ գնումների ցանկում եղած ապրանքները այնպիսի ապրանքներ են, որ հանգիստ կարելի է ձեռք բերել տեղական արտադրողից, մի քանի անգամ մատչելի գնով, բայց դա չի արվել և չի արվում։

Նշենք, որ 2014 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են մոտ 190 միլիարդ դրամ, սա բյուջեի 15.4%-ն է: 2015 թվականին ՊՆ կարիքների համար ծախսվել 199 միլիարդ դրամ: Պետական բյուջեի 19.2%-ը կամ 237 միլիարդ 402 միլիոն դրամն ուղղված է գնումների իրականացմանը: Վերջին տարիներին, հատկապես 2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո գնումների գումարն ավելի է աճել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում