Monday, 13 07 2026
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը կարող են փոխզիջում գտնել

«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Դաշինքը համարում է, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգը թույլ չի տալիս բացահայտել ընտրողների քաղաքական տրամադրությունները, և լինելով ձևով համամասնական, բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական է: «Ծառուկյան» դաշինքը առաջարկում է փոխել ընտրակարգը, և ընտրությունները անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, երբ կուսակցությունները կամ դաշինքները հանդես են գալիս մեկ միասնական ցուցակով:

Երեկ «Ծառուկյան» դաշինքի այս նախաձեռնությունը պետք է քննարկվեր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, սակայն «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ իրենք հանձնաժողովի և կառավարության հետ եկել են համաձայնության՝ աշխատել համատեղ և ներկայացնել միասնական նախագիծ: Առաջարկություններ և դիտողություններ ունի նաև ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների ինստիտուտի գրասենյակը, և դրանք ևս պետք է ներառվեն փոփոխությունների նախագծում: Հիմնավորելով իրենց նախագիծը, Զոհրաբյանը բերեց այն փաստը, որ քաղաքական դեմքերի մեծ մասը համարձակություն չունեցան առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, իսկ նրանք ովքեր դա արեցին, շատ ցածր արդյունք ստացան: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեին խանութ կամ «բուդկա», պարզվեց ամենամեծ ռեյտինգը ունեն:

Պետաիրավական հարցրեի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չհերքեց, որ իրենք «Ծառուկյան» դաշինքի հետ ունեն պայմանավորվածություն համատեղ աշխատելու նախագծի վրա, մանավանդ, որ կառավարությունը ևս Ընտրական օրենսգրքի փոփոխությունների սեփական նախագիծն է մշակում, և արդյունքում կարող է ներկայացվել փոխզիջումային տարբերակ:

Ինչ փոխզիջում կարող է լինել ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև: Այն ընտրական համակարգը, որը կիրառվեց 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, բացարձակ մեծամասնական էր: Այն ոչ թե 100, այլ 200 տոկոսանոց մեծամասնական էր, քանի որ մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված պատգամավորները աշխատում էին ոչ միայն իրենց համար, այլ նաև, այսպես կոչված, համամասնական ցուցակի պատգամավորների համար: Այս համակարգը օգնում էր, որ վարչական և ֆինանսական ռեսուրսի չարաշահումը հնարավորինս մեծ արդյունք տար: Ինչու պետք է ՀՀԿ-ն հրաժարվի մի համակարգից, որը ապացուցել է իր արդյունավետությունը և իրենց համար ապահովել մեծամասնություն ձևավորելու լիարժեք հնարավորություն: Զիջման գնալու միակ պատճառը կարող է լինել կուսակցությունների և միջազգային կառույցների ճնշումը: Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը այն եզակի իրավական ակտերից է, որը պետք է սահմանի խաղի այնպիսի կանոններ, որոնք ընդունելի լինեն այդ խաղի մյուս մասնակիցների համար: Իշխանությունը չի կարող միակողմանիորեն հայտարարել, որ իր համար միևնույն է, թե ինչ են մտածում այդ օրենքի մասին մյուս կուսակցությունները, քանի որ այն իրենց համար ընդունելի է:

Հանրապետակաները չեն կարող ընդհանրապես հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և համաձայնվել, որ ընտրությունները անցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, որովհետև այդ համակարգը գրեթե զրոյականացնում է ՀՀԿ-ի համար այնպիսի ռեսուրսի օգտագործման հնարավորությունը, ինչպիսին տեղական հեղինակություններն են: Մինդեռ ընդդիմադիրներն էլ պնդում են, որ Հայաստանը 13 մասի բաժանելը թույլ չի տալիս, որ քաղաքական գործիչները բացահայտեն երկրի տարածքում ունեցած իրենց քաղաքական վարկանիշը:

Հնարավոր փոխզիջումը կարող է լինել այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկով, Հայաստանը չբաժանվի տեղամասերի, և յուրաքանչյուր ընտրատարածքում չլինեն առանձին ցուցակներ: Եթե կուսակցությունները ընտրություններին մասնակցեն համապետական ցուցակով, ապա դա հնարավորություն կտա բացահայտել դրանում ընդգրկված քաղաքական գործիչների վարկանիշը: Բայց հանրապետականները չեն հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից, քանի որ այդ համակարգը թույլ է տալիս, որ կուսակցությունը հետևի յուրաքանչյուր թաղային հեղինակության աշխատանքի արդյունավետությանը, բացահայտի իր թաղում կամ քաղաքում նրա ունեցած ռեյտինգը:

Չնայած ինչ ընտրակարգ էլ ընտրվի, միևնույն է, մի բան. ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքն ու ընտրական համակարգը չեն կարող հանրային վստահություն ներշնչող և հանրային տրամադրությունները արտացոլող ընտրությունների կազմակերպման երաշխիք լինել: Եթե իշխանությունը որոշել է կեղծել ընտրությունները, իսկ ընդդիմությունը բավարար վճռականություն չունի դրան դիմադրելու, լինելու է այն, ինչ եղել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում