Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

«Կրեմլի ցուցակի» ստվերում մնացած վարչապետի ուշագրավ այցը

Նախօրեին Կարեն Կարապետյանն այցելել էր էներգետիկայի և բնական պաշարների կառավարման նախարարություն, լսել 2017-ի գործունեության հաշվետվությունը: Կարապետյանի այդ այցը մնաց «Կրեմլի ցուցակի» ստվերում, մինչդեռ անգամ այդ համատեքստում այստեղ կան ուշագրավ նրբերանգներ: Սակայն՝ ոչ միայն դրանում:

Մի քանի օր առաջ հայտարարվեց էներգետիկայի նախարարի հրաժարականի մասին: Դրանից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա, իսկ Կարեն Կարապետյանը՝ Դավոս: Նրանց վերադարձից հետո պարզվեց, որ նախարարի հրաժարականը չեղարկվել է, և Աշոտ Մանուկյանը մնում է՝ «նախագահի և վարչապետի հետ զրույցից» հետո: Թե ինչ են զրուցել՝ ոչ ոք չգիտի, որևէ մեկը մանրամասն չի հայտնել, սակայն պաշտոնապես հրաժարական տված նախարարը հետ վերցրեց հրաժարականն ու շարունակում է պաշտոնավարել, կարծես ոչինչ չէր եղել: Բայց եթե բանը հասնում է նախարարի հրաժարականին, դրա մասին պաշտոնապես հայտարարելուն, ուրեմն ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է, որովհետև հրաժարականի պաշտոնական հայտարարությունը չէր կարող անակնկալ լինել Սերժ Սարգսյանի համար, նա չէր կարող թերթից իմանալ, որ նախարար է հրաժարական տվել: Ուրեմն Սերժ Սարգսյանն իր հավանությունը տվել է այդ հրաժարականին, ըստ այդմ՝ հետո ինչ-որ բան փոխվել է, եթե հրաժարականը չեղարկվել է:

Բազմաթիվ հարցեր են առաջացել ու առ այսօր մնացել անպատասխան, մինչդեռ խոսքը ռազմավարական նշանակության ոլորտում անցուդարձի մասին է, և օրինակ՝ երբ վարչապետը լսում է 2017-ի հաշվետվությունը, ապա միայն եղած ու չեղած հրաժարականի պատմությունն ինքնին անլրջացնում է որևէ գործունեություն՝ անկախ նրանից, թե հատկապես ով ում է ստիպել հրաժարվել նախարարի փոփոխության մտադրությունից՝ Կարեն Կարապետյա՞նը Սերժ Սարգսյանին, թե՞ Սարգսյանը Կարապետյանին:

Էներգետիկայի նախարարություն այցի մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ նույն օրը հայտնի էր դարձել ԱՄՆ հրապարակած «Կրեմլի ցուցակը», որում ՌԴ տնտեսաքաղաքական լայն վերնախավն է, դրան առնչվող գործարարները, «Ֆորբսի» ցուցակում տեղ գտած ռուսաստանցի միլիարդատերեր: Այդ ցանկում է նաև Սամվել Կարապետյանը, որը ոչ միայն Կարեն Կարապետյանի ֆինանսաքաղաքական հենարանն է, այլ նաև հայկական էներգետիկ ոլորտի խոշոր և, ըստ էության, ավելի խոշորացող խաղացող, որը խոստացել է 1 միլիարդ դոլարի ներդրումներ անել ոլորտում այս տարիների ընթացքում:

Այդպիսով, «Կրեմլի ցուցակում» անկասկած շոշափվում են Հայաստանի էներգետիկ ոլորտի հեռանկարները՝ ուղղակի թե անուղղակի, և այդ իմաստով էլ ուշագրավ է դառնում, որ ցուցակի հայտնի դառնալուց և դրանում Սամվել Կարապետյանի անվան տեղ գտնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանն այցելում է էներգետիկայի նախարարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում