Monday, 13 07 2026
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

Ադրբեջանը քար է նետում Հայաստանի ուղղությամբ

Ռուսաստանցի, այսպես ասած, փորձագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ ստորագրահավաք են սկսել Երևանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով, այսպես ասած՝ «ֆաշիզմի հերոսացման» դեմ պայքարի շրջանակում, որի վերաբերյալ էլ կլոր սեղան է անցկացվել ՌԴ Պետդումայում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանն այսօր այդ կապակցությամբ իրեն ուղղված հարցին արձագանքել է, թե դա ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեության դրսևորում է՝ հայտնի նպատակով, ըստ այդմ՝ ցանկալի չէ հայտնվել այդ խայծը կուլ տվածի կարգավիճակում:

Սա թերևս այն եզակի դեպքերից է, երբ դժվար է չհամաձայնել Նալբանդյանի հետ: Սերգեյ Մարկովը Ռուսաստանում ադրբեջանական կերակրատաշտին ամենամոտ կանգնած փորձագետներից մեկն է, և այս հանգամանքը, ինչպես ասում են, դատարանի վճռով հաստատվելու կարիք չունի:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարկ է նկատի ունենալ մի հանգամանք, որ Նժդեհի արձանի հետ կապված «թունավորումը» Ռուսաստանում սկսվեց պաշտոնական մակարդակով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի: Իսկ բոլորովին վերջերս էլ՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ, հերթական «դոզան» բաց թողնվեց ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի, աղմուկ հանած անդրադարձում: Իհարկե, հետո հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն խնդրեց Հայաստանի դեսպանատնից, բայց, ինչպես ասում են, ռուսական հասարակության մեջ նստվածքը թերևս մնացել է, որի «մրուրի» հետ էլ փորձում է խաղալ Ադրբեջանը Մարկովի օգնությամբ:

Խաղի նպատակը երևի թե պարզ է, և թերևս իրավիճակը հնարավոր է բնորոշել հայտնի անեկդոտային դրվագով. ինչպե՞ս բանանի ծառի վրա գտնվող կապիկին ստիպել, որ նա բանան նետի ներքև՝ ուտելու համար: Ճիշտ է քարով հարվածել նրան, և կապիկն ի պատասխան կհարվածի բանանով, քանի որ նրա ձեռքի տակ էլ դա է՝ ծառի վրա:

Ադրբեջանի հաշվարկը մոտավորապես դա է՝ Հայաստանում առաջացնել կանխատեսելի հակառուսական ռեակցիա: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրն այս դեպքում «բանանի ծառի վրա հայտնվածի» կարգավիճակում չհայտնվելն է, կանխատեսելի արձագանքից զերծ մնալը, համենայնդեպս, քանի դեռ խոսքը չի վերաբերում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը կամ նախաձեռնությանը:

200 հազար ստորագրությունը «170 միլիոնանոց շուկայում» ամենևին էլ ճակատագրական թիվ չէ: Սակայն խնդիրը նաև թվաբանությունը չէ, որովհետև ի վերջո կան դեպքեր, երբ հարկ է հստակ ու կոնկրետ արձագանքել ու հակադարձել անգամ երկու հոգու կամ 200-ի նախաձեռնությանը կամ ստորագրությանը: Խնդիրը տվյալ դեպքում ընդամենը ակնհայտորեն մատուցվող խաղ-ծուղակի մեջ չներքաշվելն է:

Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունն ու դրա օրակարգը անկասկած խնդրահարույց են՝ թե՛ երկկողմ հարաբերության, թե՛ նաև Ռուսաստանի երկդիմի խաղի պատճառով, սակայն այդ հարաբերության օրակարգը պետք է ձևավորի Հայաստանը ու ձևավորի ամենևին ոչ ադրբեջանական կերակրատաշտից նետված քարերին արձագանքելու տարբերակով: Այսինքն՝ այդ օրակարգը, ավելի շուտ՝ օրակարգն առողջացնելու և այդ հարաբերությունը հավասարների հարաբերություն, ի բնե միջպետական հարաբերություն դարձնելու խնդիրը պետք է դնի և լուծի Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը:

Բայց գուցե այստեղ է նաև լուրջ խնդիր: Այսինքն՝ Ադրբեջանն իր «քարերով» է փորձում լցնել այն տարածությունը, որ դատարկ են թողնում Հայաստանը, նաև Ռուսաստանի հայ համայնքը, հայկական լոբբին, հայ մեծահարուստները, այդ թվում՝ օդիոզ դեմքեր, որոնք կարող են ստանալ Հայաստանի դիվանագիտական անձնագրեր, իսկ թե ինչ են ստանում դրանից Հայաստանը, հայկական պետական արժանապատվությունն ու վարկը՝ աղմկոտ պատմություններից բացի, պարզ չէ:

Այստեղ է հարցը, որը պահանջում է իսկապես խորքային մոտեցում և պետական մտածողությամբ՝ թե՛ իշխանական, թե՛ հանրային, արձագանք: Այստեղ կա սկզբունքային հարց: Ապրիլյան պատերազմից հետո, տապալվելով այդ պատերազմում, Ադրբեջանը Հայաստանի առաջ խիստ անհարմար դրության մեջ դրեց նաև Ռուսաստանին, այսպես ասած՝ «լեզու դնելով» Հայաստանի բերանը, ինչին ի պատասխան՝ Մոսկվան ստիպված է խոշոր հաշվով արդարանալ, այսպես ասած՝ մեղքը քավելու քայլեր կատարել:

Ըստ ամենայնի, այժմ Բաքուն փորձում է իր մեղքը քավել Ռուսաստանի նկատմամբ՝ փորձելով հայկական հասարակությանը մղել քայլերի, որոնք Ռուսաստանի «լեզուն կերկարացնեն» Հայաստանի դեմ՝ վերականգնելով, այսպես ասած, լիարժեք ստատուս քվոն այդ հարցում: Այստեղ է, որ պետք է չափազանց շրջահայաց լինել՝ Ադրբեջանի հույսը չարդարացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում