Wednesday, 08 05 2024
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

Կարեն Կարապետյանն օգնությա՞ն է կանչում

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, և ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է: Կարեն Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Եվրոպային «ամենամոտ» պետություն, որում եղել է Կարապետյանը վարչապետական այցով, եղել է Վրաստանը:

Եվրոպա այցերի բացակայությունը Կարապետյանը պայմանավորել է օրակարգի բացակայությամբ: Շվեյցարիա այցն էլ սակայն, դժվար է Եվրոպա այց համարել, քանի որ դա այց է ոչ թե եվրոպական պետություն, այլ ընդամենը եվրոպական պետություններից մեկում տեղի ունեցող հեղինակավոր համաժողով: Խնդիրը իհարկե Կարեն Կարապետյանի դավոսյան այցը նսեմացնելը չէ, պարզապես այն չի ձգում միջպետական հարաբերության սանդղակին, եթե նույնիսկ դրա ընթացքում Կարապետյանը հանդիպումներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ: Բայց դրանով հանդերձ, այցն իհարկե ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաև միջազգային քաղաքական ամբիոնում՝ ԵԽԽՎ-ում:

Այդ ամենը բնականաբար ուշագրավ է դիտվում 2018-ի ապրիլի համատեքստում, որտեղ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վարչապետության երկու գլխավոր թեկնածուներն են: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ իր եվրոպական առաջին այցից առաջ, թեկուզ աշխատանքային, թեկուզ ոչ միջպետական ֆորմատի, Կարեն Կարապետյանը հարցազրույց է տալիս ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պետական գործակալությանը, խոսելով հայաստանյան տնտեսությունում մի կողմից ռուսաստանահայ կապիտալի մեծացող ներկայացվածության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանի բիզնեսի համար գրավիչ պայմանների, հայտարարելով, որ ներկայումս Հայաստանում ներդրում անելու լավագույն ժամանակն է: Ի՞նչ է դա՝ Եվրոպա մեկնելուց առաջ «հավատարմության երդում» ռուսական կապիտալին ու Ռուսաստանին Դավոսի վերաբերյալ ավելորդ կասկածներ չհարուցելու համար, թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է այսպես ասած Դավոսի ճանապարհին «գայթակղել» նաև ռուսական բիզնեսը, ակնարկելով, որ կա այսպես ասած՝ «սուրբ տեղ», որը եթե ռուսական բիզնեսը դատարկ թողնի, ապա այն կլրացնի «դավոսյանը», քանի որ ներդրումների այդ տեղը դատարկ մնալու դեպքում այդ «ներդրումային փոսում» կհայտնվի ի վերջո Կարեն Կարապետյանը:

Միևնույն ժամանակ, վարչապետի հայտարարությունը՝ ներդրումների լավագույն ժամանակի վերաբերյալ, որոշակի հակասության մեջ է այսպես ասած անորոշության խանգարող հանգամանք լինելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարության հետ, որ արել էր նախորդ տարեվերջին իր հարցազրույցի ընթացքում: Կարապետյանը դրանով գրեթե բաց տեքստով ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանը փակ պահելով 2018-ի ապրիլը, ըստ էության խանգարում է Կարեն Կարապետյանին ներդրողների հետ աշխատանքում: Փաստորեն, Կարեն Կարապետյանը այդպիսով ընդունում է, որ կա անորոշություն, և որ դա բիզնեսի համար խանգարող է, վանող: Մի քանի օր կամ շաբաթ անց, Կարապետյանը ռուսական բիզնեսին ասում է, որ ներեդրումների լավագույն ժամանակն է: Եթե անորոշություն է քաղաքական հարցում, ինչպե՞ս կարող է լինել ներդրումների լավագույն ժամանակ:

Հետևաբար, կամ Կարապետյանը համարում է, որ անորոշությունն անցյալում է և ինքն այլևս կարող է վստահորեն խոսել բիզնեսի հետ, կամ՝ Կարապետյանը պարզապես օգնությա՞ն է կանչում ռուսական բիզնեսը՝ գուցե քաղաքական անորոշությունը հաղթահարելու համար, այն «հեղափոխական» տրամաբանությամբ, որ «երեկ շուտ էր, իսկ վաղն արդեն ուշ կլինի»: Ընդ որում, այդ ազդակը ուշագրավ է հնչում Հայաստանում նոր նախագահի թեկնածուի պաշտոնապես հռչակման ֆոնին: Խնդիրը ոչ այդ երևույթն է, որքան անձը, որ հռչակվեց՝ արևմտյան բիզնես շրջանակների հետ տևական և հաջողակ կապեր ունեցող Արմեն Սարգսյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում