Monday, 13 07 2026
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են

ԵՄ «Շուկայի վերահսկողության» թվինինգը ՀՀ-ում փակվեց, իսկ DCFTA-ից բխող թվինինգներում կարող են փոփոխություններ արվել

Այսօր տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» թվինինգ ծրագրի փակումը: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ այս թվինինգ ծրագիրը ուներ 3 հիմնական բաղադրիչ:

Առաջինը օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հարցում ԵՄ-ի կողմից Հայաստանի պաշտոնյաներին աջակցությունն էր, որպեսզի ուսումնասիրվեն ԵՄ օրենքներն, ու մեր օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հնարավորությունները: Երկրորդը ոլորտի մասնագետների շրջանում կարողությունների (ունակությունների) բարձրացումն էր, որի շրջանակում իրականացվել են բազմաթիվ դասընթացներ, միջոցառումներ, կազմակերպվել են այցեր Մեծ Բրիտանիա և Լիտվա: Այս բաղադրիչի շրջանակում Հայաստանն անդամակցել է մի կազմակերպության, որի շնորհիվ հնարավորություն է ստացել տեղեկատվություն ունենալ համաշխարհային շուկայում վտանգավոր ապրանքների վերաբերյալ: Երրորդ բաղադրիչի շրջանակում իրականացվել են միջոցառումներ և ընդհանուր բնույթի հանդիպումներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում, որպեսզի մասնագետների տեղեկացվածության մակարդակը բարձրանա:

«Ասել, որ նմանատիպ մի ծրագրի իրականացմամբ մենք բոլոր հարցերը կկարողանանք լուծել, որ ամեն ինչ այսօր այս դաշտում արել ենք՝ սխալ կլինի: Ծրագրի իրականացման շնորհիվ բավականին առաջընթաց կա, և մտածում եմ, որ պետք է այս համագործակցությունը շարունակվի, որպեսզի հետագայում նույնպես հնարավոր լինի ապահովել առաջընթաց, և մեր ունեցած համակարգերը ներդաշնակեցվեն համաշխարհային ժամանակակից ընդհանուր ձևաչափերին և փորձին»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այլ ոլորտներում իրականացվող թվինինգ ծրագրերը դեռ շարունակվում են: «Այն ոլորտները և այն թեմաները, որոնք հատկապես առնչվում և բխում էին Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից (DCFTA), միգուցե այդ մասերում որոշակի շեշտադրումների փոփոխություն լինի, բայց ընդհանուր առմամբ թվինինգ ծրագիրը Հայաստանում շարունակվելու է: Մենք ներկայումս ունենք ընթացքի մեջ գտնվող 7 ծրագիր, և ևս 7 ծրագիր նախապատրաստական տարբեր փուլերում են: Ամեն դեպքում մենք հակված ենք ամբողջությամբ շարունակել այս ծրագիրը»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում