Wednesday, 08 05 2024
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում

Զիջում եղել է, բայց ոգևորվել պետք չէ. Դավիթ Պետրոսյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում պաշտպանության նախարարությունը երեկ տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Հրապարակված նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ փոփոխությունները խոսում են այն մասին, որ որոշակի զիջում կա, բայց պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել, որովհետև դեռևս  բազմաթիվ հարցեր կան։ Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ բալային համակարգի սահմանումը հենց իրենք էին առաջարկել, սակայն իշխանությունները  այնտեղ կոռուպցիոն ռիսկ էին տեսել, հիմա  ըստ էության ընդունել են։

«Նախագիծը շատ մշուշոտ է, շատ կարևոր նախաձեռնություններ պետք է լինեն, որոնք դեռ չկան: Մենք կողմ ենք, որպեսզի այն դրվի շատ լայն հանրային քննարկման։

100 բալանոցի հետ կապված մեր կողմից այն որպես մեխանիզմ էր առաջարկվել, բայց այն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, շատ դասախոսներ, կրթության փորձագետներ դեմ են ընդհանրապես ինչ-որ չափանիշներով ուսանողներին ստուգելուն։ Հիմնավորումներ կան. այնտեղ նշված է գիտական հոդվածների առկայության մասին, նախնական տարբերակում նշվել էր, որ նույնիսկ դասախոսները հոդված չունեն ամսագրերում, որտեղ անհրաժեշտ է դրա առկայությունը։ Հաճախ մարդիկ նաև հոդվածի  համահեղինակ են դառնում, բայց կրողը չեն, շարադրողը չեն. այստեղ կոռուպցիոն ռիսկ կա»,-շեշտեց նա։

Դավիթ Պետրոսյանի խոսքով ՝ հանձնաժողովի հետ կապված ևս հարցեր կան. նախատեսված է, որ 11 անդամ պետք է ունենա, բայց իրենց առաջարկել էին, որպեսզի հանձնաժողովը փոփոխվող  լինի և ներգրավի նաև քաղաքացիական հասարակությանը, իսկ հիմա պարզ չէ՝ լիարժեք ինչ տեսք է ունենալու։

Դավիթ Պետրոսյանը նաև շեշտեց՝ այն, որ Վիգեն Սարգսյանը իրենց ասել էր, թե դեմագոգիայով են զբաղվում, հաճելի չէր, բայց այն, որ հիմա  փոփոխություններ են արվում, արդեն գործով ապացուցվում է, թե այդ խոսքերը հիմնավորված եղե՞լ են, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում