Monday, 06 05 2024
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ

Իշխանության խոստովանությունը ոստիկանության մասին օրենքի տեսքով

Ազգային ժողովում «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բուռն քննադատությանն է արժանացել Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը՝ այդ թվում նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Ծառուկյան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անգամ հայտարարել է, որ այդպես շարունակվելու դեպքում հերթը կհասնի մարդկանց վրա ժուչոկներ դնելուն: Ոստիկանությունը ներկայումս էլ օգտվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման տեխնիկական հնարավորությունից, առավելապես ճանապարհային տուգանքներ գրելու համար: Թե ինչքանով է դրա արդյունքում փոխվել ճանապարհային անվտանգության մակարդակն ու նվազել զոհերի և վիրավորների թիվն ու ավելացել երթևեկության անվտանգության մակարդակը, պարզ է վիճակագրությունից, որը խոշոր հաշվով չունի սկզբունքային փոփոխություն: Ներկայումս նախատեսվում է փաստորեն ընդլայնել ոստիկանության այդ հնարավորությունը: Այսինքն, չկա եղածի շոշափելի էֆեկտ, բայց կա ընդլայնման նախաձեռնություն: Դա հուշում է պարզ բան, որ խնդիրը ոչ թե իրավակարգի էֆեկտիվ պահպանությունն է, այլ հանրության այսպես ասած էֆեկտիվ վերահսկողությունը կամ հանրությանը վերահսկելու էֆեկտիվությունը՝ քաղաքական, իշխող համակարգային նկատառումներից ելնելով:

Բանն այն է, որ այլ նպատակի պարագայում, Հայաստանում իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումը կպահանջեր այլ գործողություններ ու քայլեր, սկսած կառուցվածքային ռեֆորմից, մինչև կադրային լուծումներ: Բայց դրանք չկան, փոխարենը ավելանում են քաղաքացիներին վերահսկելու տեխնիկական հնարավորությունները: Դա էլ իհարկե զարմանալի չէ, քանի որ Հայաստանի իշխող համակարգի բնույթի և տրամաբանության համատեքստում իրավապահների, այդ թվում ոստիկանության գործառույթը պետական ու հասարակական կարգի ապահովումը չէ, այլ գործող իշխանական կարգի անվտանգությունը: Հենց այդ տրամաբանությամբ էլ ընդլայնվում են այս կամ այն իրավապահ կառույցի հնարավորությունները: Որովհետև պարզ է, որ Հայաստանում օրինակ անպատժելիության մթնոլորտի համար մեղավորը ոստիկանության տեսանկարահանման կամ լուսանկարահանման հնարավորության բացակայությունը կամ սահմանափակումը չէ, այլ համակարգային քաղաքական խնդիրների առկայությունը:

Տարատեսակ «Ճըվճըվները» անպատիժ են մնացել անգամ լուսանկարահանվելուց և տեսանկարահանվելուց հետո, որովհետև խնդիրը բոլորովին այլ տեղ է: Հետևաբար, եթե տեղադրվում են տեսախցիկներ, եթե տեսանկարահանվելու կամ լուսանկարահանվելու է ինչ որ բան, ապա թերևս այնտեղ, որտեղ խնդիրն է, որտեղ պատճառն է, ոչ թե հետևանքը: Հետևանքը այնքան ցցուն ու ակնառու է, որ ավելորդ լուսանկարելու և տեսանկարահանելու կարիք չի էլ զգում: Միևնույն ժամանակ փաստացի նկատելի է դառնում, որ իշխանությունը զգում է հանրային ավելի մեծ վերահսկելիության անհրաժեշտություն:  Դա ինդիկատոր է, որ իշխող համակարգը տեսանելի ապագայում որևէ կերպ չի տեսնում սոցիալ-հոգեբանական լարվածության շոշափելի հաղթահարման և իրավիճակի որակական փոփոխության հեռանկար, այլապես չէր լինի հասարակությանը հետևող աչքերն ու ականջները բազմապատկելու անհրաժեշտություն: Ընդ որում, այդ անհանգստությունը նաև ունի ներհամակարգային շարժառիթներ և արտացոլում է ներհամակարգային անվստահության մթնոլորտը, որովհետև խոշոր հաշվով իշխանությունը Հայաստանում վախենում է մի բանից՝ ինքն իրենից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում