Tuesday, 30 04 2024
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

«Ֆլեշի» մամլո հաղորդագրությունը, կամ՝ «զատո ու նաս վինո խառոշեյե»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր ամանորյա ուղերձում շեշտեց, որ «իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի»:

Հաշված ժամեր անց արդեն, վստահությանն ուղղված փոփոխությունների «առաջին փունջը» մատուցվեց հանրությանը բենզինի, դիզվառելիքի, խտացված գազի թանկացումների տեսքով: Իհարկե, դա անակնկալ չէր, հետևանք էր «հիմնովին բարեփոխված Հարկային օրենսգրքի», ինչն էլ պայմանավորված էր Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Թանկացումների սկսված գործընթացը ԵԱՏՄ-ին մեր անդամակցության առաջին ծիծեռնակներից է: Առաջիկայում կլինեն «ծրագրային» նոր թանկացումներ՝ բավականին մեծաքանակ ապրանքատեսակների ընդգրկմամբ, այդ թվում նաև սննդամթերքի: Թե շղթայական զարգացմամբ այս գործընթացը ինչքանով կխորանա, պայմանավորված է կառավարության կողմից վարվող քաղաքականությամբ, ինչն այս պահին այնքան էլ հուսադրող չէ:

Վերջին դրսևորումները ցույց են տալիս, որ հանրապետությունում ընթանում է բազմաշերտ աղքատացման գործընթաց: Գնաճային զարգացումները շարունակվելու են և չի բացառվում, որ վերածվեն մասսայականի և բերեն նաև առաջին անհրաժեշտության սննդամթերքների թանկացման: Եվ դա այն դեպքում, երբ համաձայն կառավարության ընդունած տնտեսության զարգացման միջնաժամկետ ծրագրերի, առաջիկա 2-3 տարիներին աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում: Մյուս կողմից էլ, հարկային վերոնշյալ բարեփոխումների շրջանակներում 150 հազար դրամից ավելի (մինչև 2 մլն) աշխատավարձ ստացողների հարկային բեռը բարձրանում է, կամ աշխատավարձերը 2%-ով նվազում են: Մինչդեռ, ընդամենը վերջերս ԱՎԾ-ի հրապարակած հարցումներով՝ 2016թ. ՀՀ-ում մեկ շնչի գոյատևելու (ոչ լավ ապրելու) համար անհրաժեշտ էր ամսական 120 523 դրամ (լավ ապրելու համար՝ ամսական 347.234 դրամ): Եթե հաշվի առնենք անցած տարվա վերջին ամիսներին սկսված և հիմա նոր թափ առնող գնային զարգացումները, ապա կարելի է ասել, որ հանրապետությունում աղքատությունը էապես խորանալու և ընդլայնվելու է: Նման իրավիճակում հանրապետության վարչապետի, կառավարության անդամների, իշխող կուսակցության ներկայացուցիչների լռությունը փաստում է այն մասին, որ ոչ միայն գնաճի զսպման որևէ գործողություն չի իրականացվում, այլ ընդհանրապես կառավարությունը նման ծրագիր չունի: Ահավասիկ. անցած նոյեմբերին, վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով սպասվող թանկացումների վերաբերյալ հնչեցված հարցին, ասել էր. «Սեղմված գազի թանկացում ենթադրվում է, թե չէ, ես չգիտեմ: Մրցակցային դաշտ է: Ինչ վերաբերում է այս Հարկային, Մաքսային օրենսգրքից ելնելով՝ ինչ հետևանքներ, ինչ գնային քաղաքականություն կլինի, երբ որ լինի, այն ժամանակ էլ կարձագանքենք»: Արդեն 10 օր է վերոնշյալ ամենապահանջարկ ունեցող ապրանքները թանկացել են, բազմաթիվ տնտեսագետներ, տնտեսական գործիչներ վերլուծում են իրավիճակը, դրա մեղմմանն ուղղված առաջարկներ են ներկայացնում, մինչդեռ կառավարությունը լռում է, վարչապետը չի արձագանքում, չնայած՝ խոստացել էր: Իշխող կուսակցությունից թեմային անդրադարձել են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որի խոսքը, սակայն, ավելի շուտ հիշեցնում է այն վրացուն, որը դիմելով հրեային, ասում էր. «Հրեաներդ, իհարկե, խելով ազգ են, բայց՝ зато у нас вино хорошое»: Փոխխոսնակը չի խոսում կուսակցության, կառավարության կողմից գնաճի զսպմանն ուղղված միջոցառումների, ծրագրերի մասին, մինչդեռ շտապում է տեղյակ պահել, որ 2017թ. ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջինն է տնտեսական ակտիվությամբ (ակտիվություն, որ պաշտոնական վիճակագրությամբ 6-7%-ոց աճ կապահովի, որը սակայն իրականում գրանցվել է մեկ երկու տասնյակ գործարարների բիզնեսներում և ժողովրդի հետ որևէ առնչություն չունի): Նա հընթացս ժողովրդին «հասկացնում» է նաև, որ դժգոհությունը խնդրի լուծում չի, այլապես նոր խնդիրներ կունենաք: «Հեռու մի գնացեք, նայեք Ուկրաինային»: Ժողովրդական լեզվով ասած՝ ՀՀԿ-ն իր ժողովրդի հետ «գելի փոստ ցույց տալով» է խոսում, տեղին-անտեղի մատնացույց անելով Ուկրաինային, որը նույնիսկ իր այսօրվա վիճակով բազմաթիվ առումներով Հայաստանից լավ վիճակում է:

Շատ ավելի տխուր է իշխող կուսակցությունից Գագիկ Մելիքյանի (թեմայի վերաբերյալ կառավարության կամ ՀՀԿ-ի շրջանակներից այլ մեկնաբանություն չկա) մեկնաբանությունը, որ նույնպես հնչել է 1in.am-ի եթերում: Նրա խոսքը նույնն է փաստում. կառավարությունը այսօրվա օրակարգում հակագնաճային որևէ ծրագիր չունի: «Թանկացումների ազդեցությունը կլինի ընդամենը աշխատատեղերի ավելացման աճի նպատակով ներդրումային դաշտի արդյունավետության բարձրացումը և ներդրումային դաշտի արդյունավետության և դրա հետ նաև ներդրումների բարձրացում, որը կբերի լուրջ աշխատատեղերի ստեղծում: Առաջիկայում կտեսնենք նոր աշխատատեղերի ստեղծում, նաև գյուղատնտեսության մեջ արտադրողականության աճի բարձրացում, և դա կբերի արտադրողականության և արտադրության աճի, իսկ այդ աճը իր հետ կբերի նաև գնանկում»: Մեկնաբանություններն ավելորդ են:

Սրանց գումարվեց ՏՄՊՊՀ-ի «ուսումնասիրությունների» արդյունքների հրապարակումը, որը գրեթե նույն բովանդակությունը կունենար, եթե ներկայացվեր որպես SPS կամ «Ֆլեշ» ընկերությունների մամլո հաղորդագրություն, իրենց կողմից գների բարձրացման վերաբերյալ:

Չնայած՝ պաշտոնական տվյալներով գրեթե «6-7%-անոց տնտեսական աճի» ապահովմանը, Կարեն Կարապետյանի կառավարությունը հերթական լուրջ խնդրի առաջ է հայտնվում, որը ապրիլյան զարգացումների ընդառաջ, միանշանակ, նրա օգտին չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում