Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ամանորին հյուրանոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու Եղեգնաձորում գործող հյուրանոցներից մեկում 2018 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, անհատականացվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները։

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 1-ին Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկում տեղի է ունեցել խուլիգանություն՝ բռնության գործադրմամբ, գույքի ոչնչացմամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել են դեպքի շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը երկու քաղաքացի մուտք են գործել Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և վիճաբանել մի հաճախորդի հետ, ով հյուրանոցում հանգստանում էր ընտանիքի հետ, հայհոյել, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Վիճաբանությանը միջամտել է քաղաքացու որդին և քաշքշուկը տեղափոխվել հյուրանոցի սրահից դուրս, որտեղ քաղաքացիներից մեկը ցանկացել է դանակով հարվածել տղամարդուն:

Խուլիգանական գործողությունները դադարեցվել են միայն հյուրանոցի սեփականատիրոջ միջամտության արդյունքում, ինչից հետո նշված ընտանիքի անդամները, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացել են հյուրանոցից։ Իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որոշ ժամանակ անց վերադարձել այլ անձանց հետ՝ զինված մետաղապլաստե խողովակներով:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջիններս, հյուրանոցում չգտնելով հյուրանոցի սեփականատիրոջը, հյուրանոցում հանգստացող տղամարդուն և վերջինիս որդուն, բռնություն են գործադրել հյուրանոցի ընդունարանի աշխատակցուհու նկատմամբ, վնասել հյուրանոցային համալիրի գույքը, բակում կայանված ավտոմեքենան, հյուրանոցային համարներից մեկից հափշտակել հաճախորդին պատկանող որսորդական ողորկափող հրացանը:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ հունվարի 1-ին, ձերբակալվել են միջադեպին մասնակից անձանցից 2-ը, որոնց հունվարի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Այսպես՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև միջադեպին մասնակից երրորդ անձի ինքնության վերաբերյալ, ում հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Հունվարի 9-ին կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությանը։ Հունվարի 10-ին նա ներկայացել է քննչական վարչություն և ձերբակալվել։ Վերջինիս կողմից դատարանում բողոքարկվել է ձերբակալելու մասին արձանագրությունը, ինչը դատարանի կողմից բավարարվել է, և նա ազատ է արձակվել:

Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երրորդ անձին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և միջնորդություն ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում խուլիգանությանը առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում