Thursday, 16 05 2024
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի երկխոսությունից Կարապետյանին ոչ տաք է, ոչ էլ սառը

Հայաստանի մամուլի ակումբների ակտուալ թեման շարունակում է մնալ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Սակայն որքան էլ որ քննարկումները թեժ են ստացվում, այն շարունակում է «լինել թե չլինելու» նման անորոշ մնալ:

Ինչևէ, այս թեմայի շուրջ այսօր բանավիճելու էին հրավիրված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս խոսքերով՝ իրենք չեն ասել, որ պատրաստ չեն երկխոսելու, պարզապես ՀԱԿ-ի 5 հոգանոց ֆորմատը իրենց համար անընդունելի է: «Մենք ավելի լայն և հեռանկարային խնդիր ենք դրել՝ ասելով, որ պատրաստ ենք բոլորի հետ նստել երկխոսելու, բայց ո՛չ այդ ֆորմատով»,- ևս մեկ անգամ վերահաստատեց Հովհաննես Սահակյանը:

Լրագրողների հարցին, թե այդ առումով նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի տեսակետը կարելի՞ է պաշտոնական համարել, թե՞ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին կխոսի:

Հովհաննես Սահակյանը արձագանքեց՝ ասելով, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հարց ուղղի՝ գուցե խոսի:

«Թե՛ ԿարենԿարապետյանի, թե՛ Ռազմիկ Զոհրաբյանի և թե՛ Գալուստ Սահակյանի տեսակետները, իհարկե, պաշտոնական են»,- ավելացրեց ԱԺ Հանրապետական պատգամավորը:

Արձագանքելով այս թեմային՝ Արամ Կարապետյանը նշեց, որ այս աժիոտաժի պատճառը ոչ հստակ ձևակերպումներն են: ՀԱԿ-ը երկխոսել ասելով՝ իշխանությանը առաջարկում է իշխանությունը հանձնել արտահերթ ընտրությունների միջոցով:

Լրագրողների հարցին՝ որքանո՞վ է ձեռնտու այս իրավիճակը, Արամ Կարպետյանը պատասխանեց, թե իրեն դրանից ոչ տաք է, ոչ էլ սառը: «Եթե դրանից կոռուպցիան նվազեր, ԼՂ հիմնախնդիրը լուծվեր, իշխանության օղակում փոփոխություններ տեղի ունենային, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվեր, արտագաղթը նվազեր՝ թե՛ իրենք, թե՛ բոլորը կշահեին, բայց ներկա իրավիճակի դրական կողմը միայն այն է, որ քաղբանտարկյալներն են ազատ արձակվել, և երկրի ներսում լարվածությունն է թուլացել»,- ավելացրեց Արամ Կարապետյանը:

Բանավեճի ընթացքում հակադարձելով Արամ Կարպետյանին՝ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց, թե ով է իրենց ձեռքը բռնել իշխանափոխության համար, Արամ Կարապետյանը ստիպված եղավ պատասխանել, որ հենց բռնել են Մարտի 1-ով, բանտերը լցնելով, շինծու գործերով և այլն:

Իսկ հարցին, թե առաջիկայում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կհանդիպե՞ն, Հովհաննես Սահակյանը արձագանքեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Արամ Կարապետյանն իր հերթին անդրադառնալով այս հարցին՝ հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է Սերժ Սարգսյանին կարևորագույն օղակներում պաշտոնների տեղավորել, ինչը նշանակում է, որ նրանց միջև քաղաքական կուրսի նույնություն կա: Հետևաբար չի բացառվում, որ այդ կուրսի նույնությունը կարող է բերել միասնության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում