Thursday, 16 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում

«Հարազատ» Քոբուլեթին, «անհաս» Ծաղկաձորը…

2017 թվականի 9 ամիսների տվյալներով՝ ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստան են այցելել Հայաստանից՝ 1 միլիոն 718 հազար 16 մարդ։ Եթե հիմք ընդունենք այն փաստը, որ Հայաստանի իրական բնակչության թիվը երեք միլիոնից պակաս է, ստացվում է՝ հայաստանցիների կեսից ավելին անցած տարվա ինն ամիսների ընթացքում Վրաստան է մեկնել՝ զբոսաշրջության կամ առնվազն մի քանի օրով իր հանգիստը կազմակերպելու նպատակով: Համոզված ենք, որ այդ թվով հայաստանցիներ անգամ մեկ օր հանգստանալու պատրվակով նույն ժամանակահատվածում Ծաղկաձոր կամ Սևան չեն այցելել:

Խնդիրը միայն այն չէ, որ վրացիները ծով ունեն, իսկ մեր ունեցածն ընդամենը լիճ է: Ոչ էլ մեր հայրենակիցների մեջ հայրենասիրության պակաս կա: Պատճառն ավելի շատ առնչվում է մեր հասարակության սպառողական հնարավորություններին ու այդ համատեքստում Հայաստանի և Վրաստանի սպասարկման համակարգի ենթակառուցվածքների մատչելիությանը:

«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում իրականացվեցին արմատական քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ինչի հետևանքով ստեղծվեց միանգամայն այլ որակի պետություն՝ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ համակարգով ու տնտեսությամբ, զբոսաշրջության համար բարձրորակ ու մատչելի ենթակառուցվածքներով: Միջին հայաստանցու համար Քոբուլեթին մատչելի է, Ծաղկաձորն ու Սևանը՝ անհասանելի շռայլություն: Էլ չենք ասում այն մասին, որ Հայաստանի սպասարկման ոլորտը, ամբողջ տնտեսության նման, մոնոպոլիզացված է, ինչի պարագայում մարդիկ ընտրության հնարավորություն, ըստ էության, չունեն՝ դառնալով քրեաօլիգարխիայի քմահաճույքների պատանդը:

Հայաստանի ու Վրաստանի համակարգերի, տնտեսության որակի կոնտրաստն ակնհայտ է, ինչի հետևանքով Վրաստան հանգստի մեկնած մեր հայրենակիցների անգամ կենցաղային խոսակցությունների մակարդակում լեգենդներ են հյուսվում «էժան Քոբուլեթիի», Վրաստանի «բարեհամբույր գաիշնիկների» մասին:

Մյուս կողմից՝ մեր հասարակության սոցիալական վարքագիծը ձևավորվում է իշխանության պրովինցիալ ճաշակի թելադրանքով: Եթե Հայաստանի նախագահն ու վարչապետն իրենց արձակուրդն անցկացնում են արտերկրում՝ ակամայից տալով Հայաստանի սպասարկման ոլորտի ցածր որակի գնահատականը, նույնը անում է հասարակ ժողովուրդը: Տարբերությունն այն է, որ հասարակ մահկանացուի համար նշաձողը վրացական կուրորտներն են՝ Բադեն-Բադենների կամ Դուբայների փոխարեն:

Այն, որ հայաստանցի ավելի քան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ եղել է Վրաստանում, հրաշալի է, որովհետև նպաստում է հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը: Վատն այն է, որ Հայաստանում գրեթե չկան զբոսաշրջիկներ Վրաստանից: Ասենք, պետք էլ չէ զարմանալ, որովհետև հայաստանցիների մեծ մասը նույնպես վրացական կուրորտներն ավելի լավ գիտի, քան Ծաղկաձորն ու Սևանը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում