ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկել է նոր քայլ դեպի ԱՄՆ-ում նավթի արդյունահանման արմատական մեծացում։
Օվկիանոսի էներգիայի կառավարման բյուրոն (ԱՄՆ ՆԳՆ ստորաբաժանում) հրապարակել է հետազոտման և նավթագազային հորատանցքերի փորման համար ամերիկյան շելֆի տարածքները վարձակալության հանձնելու պլանի նախագիծ։

Համեմատած 2017-22 թթ նախորդ տարբերակի հետ, որն ընդունել էր Բարաք Օբամայի վարչակազմը, ծրագրի չափը մոտ հնգակի մեծացել է։
Սպիտակ տունը պատրաստ է ածխաջրածինների արդյունահանման համար գործի դնել ամերիկյան շելֆի 90 տոկոսը։ Ծրագրում են հայտնվում ԱՄՆ-ի ատլանտյան և խաղաղօվկիանոսյան բոլոր ափերը, ինչպես նաև Մեքսիկական ծոցը, ներառյալ դրա արևելյան մասը, որտեղ հորատման և հետազոտման համար տարածքներ չեն հատկացվել 1988 թվականից։
Շելֆի պոտենցիալ վարձակալների համար աճուրդները, համաձայն պլանի, պետք է սկսվեն 2019 թվականին՝ Բոֆորտի ծովից (Ալյասկա)։








































