Friday, 03 05 2024
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է

Հասարակական գլուխներում գոյություն ունեցող աղբի վրա գրված է՝ «Made in Russia». դրանից պետք է ազատվել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության և սոցիալական ցանցերի միջոցով հասարակություններին միմյանց բախելու արվեստը։ Ի՞նչ եք կարծում՝ ռուսական քարոզչությունն իրական ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Ռուսական պրոպագանդան ներկայումս կատարելագործվելով դարձել է բավականին հզոր քաղաքականության գործիք, որով Ռուսաստանն իր ազդեցությունն է տարածում ոչ միայն իր սահմաններից դուրս, այլև հասարակության  մեջ: Այդպիսով  նախապատրաստում է ազդեցության համար բարենպաստ խավերի, որոնք և ընկալունակ են դառնում ռուսական այդ մանիպուլյացիաների համար։ Այսինքն՝ Ռուսաստանը պրոպագանդայի միջոցով անում  է այն, ինչ 4000 տարի առաջ անում էր չինացի զորավար Սուն Ցզին։ Նա ասում էր՝ լավագույն պատերազմն այն է, երբ հասնում ես  քո նպատակին առանց պատերազմի։ Փաստորեն մենք դրա հետ գործ ունենք. ռուսական պրոպագանդան լրատվամիջոցները չեն, լրագրողները չեն, դա զորատեսակ է՝ այնպես, ինչպես հրետանին, տանկային զորքերն ու հրթիռները։ Այնտեղ աշխատողները գեներալներ, գնդապետներ, կապիտաններ ու լեյտենանտներ են։ Հաշվի առնելով այն թրենդը, որով ընթանում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ըստ իս՝ սա ՄքՄասթերի կողմից արված չափազանց կարևոր  հայտարարություն է։

Այո՛, ռուսական պրոպագանդան պետք է ընդհանրապես լիկվիդացվի։ Եվ  այս ամենում Միացյալ Նահանգների դերն ուղղակի առաջնահերթ է։

– Ձեր կարծիքով՝ այդ պրոպագանդան ի՞նչ ազդեցություն է թողնում Հայաստանում։

– Ռուսական պրոպագանդան այստեղ ավերածություններ է  թողնում՝ այնպես, ինչպես միջուկային  հարվածից հետո է լինում։ Հայաստանում՝ հասարակական գլուխներում գոյություն ունեցող աղբի վրա ամբողջությամբ գրված է՝ «made in Russia»։ Այդ աղբն ունի ռուսական ծագում, այո՛, այն պետք է հանվի հասարակության գլխից։

– Գեներալ Հերբերթ ՄքՄասթերը նշել է, որ դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա։ Ի՞նչ  միջոցներ կան՝ ըստ Ձեզ։

Այստեղ ևս մեկ անգամ ակնառու է դառնում, որ խոսում է պրոֆեսիոնալը։ Այսինքն՝ պրոպագանդայի դեմ պետք  է ոչ թե պրոպագանդայով պայքարել, այլ ուղղակի լույս սփռել, թե այդ պրոպագանդա իրականացնողն իրենից ինչ է ներկայացնում։  Իսկ ներկայացնում է ընդամենը մանր քրեական, որի ձեռքն ընկել է մեծ քանակությամբ չվաստակած փող։ Այո՛, դա մանր քրեականների բանդայի կողմից կառավարվող բավականին հետամնաց երկիր է։ Կարծում եմ, որ ցույց տալուց բացի՝ պետք է ուժեղացվեն այն քայլերը, որոնք այդ երկիրը ծնկի կբերեն։ Ռուսաստանը միշտ գնացել է  փոփոխությունների միայն պարտությունից հետո. այդպես է եղել Ղրիմի, ռուս-ճապոնական պատերազմների ժամանակ։ Այո՛, միայն պարտություններն են, որ մեկի ժամանակ ստիպեցին ճորտատիրությունը վերացնել, մյուսի ժամանակ  էլ ստիպեցին, որ ցարը վերջապես պառլամենտ հիմնադրի։ Այո՛, այդ պատժամիջոցների ռազմավարական նպատակը պետք է դառնա Ռուսաստանին  հասցնել քաղաքական, տնտեսական, գաղափարական, բարոյական պարտության։

– Կարծում եք՝ այդ պատժամիջոցները կունենա՞ն էական ազդեցություն։

– Իհարկե, փետրվարին արդեն ցուցակը պարզ կլինի։ Դրանք ուղղված են նրան, որ ի հայտ բերեն ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց, որոնք օրենքից դուրս են գործել։ Բառացիորեն այս դեկտեմբերին էլ հայտնի լրագրող Անաստասիա Կիրիլենկոն հրապարակում արեց, թե ինչպես են Պուտինի մերձավոր քրեական հեղինակությունները և հանցավոր խմբավորումների ղեկավարները փողեր լվանում Մոնակոյում, ընդ որում՝ այդ փողերը գոյանում են նավթից ու գազից։

Սա նշանակում է, որ «Գազպրոմը» և «Ռոսնեֆտը» կազմակերպված քրեական խմբավորումներ են, և քանի նրանց սպասարկուները Հայաստանում պաշտոններ են զբաղեցնում, այո՛, մեծ վտանգ կա, որ նրանք ու այդ կազմակերպությունները կհայտնվեն այդ ցուցակում։ Այո՛, ժամանակն է, Հայաստանին կտրել այդ երկու բանդիտական կազմակերպություններից։ Այո՛, Հայաստանի ապաքրեականացումը պետք է սկսվի այդ քայլից, առանց դրա ո՛չ կոռուպցիայի դեմ պայքար կլինի, ո՛չ կապիտալի և իշխանության տարանջատում։ Այո՛, այդ ինֆեկցիոն երկու  օջախներից Հայաստանը պետք է կտրվի։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում