Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

88-ի շարժում-30. Թե ինչպես «բարեփոխական» Գորբաչովը դարձավ հայ ժողովրդի աչքի «գրողը»

1988թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհուրդն արտակարգ նստաշրջանում միահամուռ ընդունել է հետևյալ որոշումը. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։ Շարժման մեկնարկին նույնիսկ Հայաստանի և Արցախի հասարակությունները պատրանքներ են ունեցել, որ Վերակառուցման ճարտարապետ Միխայիլ Գորբաչովը կընդառաջի հայ ժողովրդի խնդրանքին, մանավանդ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակա էր համարվում ԽՍՀՄ Սահմանադրության մեջ: Սակայն 1988-ի փետրվարի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին դիմել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը` անդեմ մի կոչով, որը փաստորեն ազդակ հանդիսացավ, որ փետրվարի 27-29-ին Սումգայիթում կազմակերպվեն հայերի ջարդ, որի զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ։ Առաջին անգամ մեր հասարակության մոտ փշրվեցին պատրանքները խորհրդային ղեկավարության արդարամտության վերաբերյալ:

ԽՍՀՄ ղեկավարությունը` Գորբաչովի գլխավորությամբ, միտումնավոր ձևախեղում էր Արցախյան խնդրի բովանդակությունը` տպավորություն ստեղծելով, որ հուզումները սոցիալ-տնտեսական պրոբլեմների հետևանք են: 1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման վերաբերյալ։ Նախատեսվում էր 1988-95-ի ընթացքում իրագործել մի շարք միջոցառումներ մարզի արդյունաբերության, սպասարկման ոլորտի, ժողկրթության և այլ բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար։ Միության ղեկավարությունը, այսպիսով հիմնական ուշադրությունը բեեռելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, փորձում էր շրջանցել խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Գորբաչովը միտումնավոր էր ԼՂ խնդիրը ներկայացնում տնտեսական համատեքստում, որովհետև գիտակցում էր, որ դրա զարգացումը կարող է հանգեցնել ԽՍՀՄ փլուզմանը:

Հայաստանի ժողովուրդն այլևս հակված չէր հանդուրժել Կենտրոնի երկդիմի և ցինիկ քաղաքականությունը: Համաժողովրդական շարժման ճնշման տակ 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը որոշում է ընդունել, որով իր համաձայնությունն է հայտնել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ ընդունելու վերաբերյալ։ Նման որոշման համար հիմք է ընդունվել ազգրի ինքնորոշման խավունքը, որը մշտապես ճանաչվել է որպես խորհրդային պետության ազգային քաղաքականության հիմնադրույթային սկզբունք։ 1988-ի հունիսին ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը քննարկվել է նաե Ադրբեջանական ԽՍՀՄ ԳԽ-ում և մերժվել, որով հարցը մտել է փակուղի։

1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ԼՂԻՄ-ի, ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունների մասնակցությամբ քննարկել է ԼՂԻՄ-ի և նրա շուրջը ստեղծված իրադրությունը և որոշում ընդունել, որով անհնար է համարել ՀԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանների ու սահմանադրությամբ հաստատված ազգային տարածքի փոփոխություն։

Մոսկվան փաստորեն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել, ինչի հետևանքով Հայաստանում առաջին պլան է եկել սուվերենության պահանջը` դառնալով առաջնայինը համազգային շարժման օրակարգում:

1988թ-ի նոյեմբերի 24-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, համազգային շարժման ճնշման տակ, պատմական որոշում ընդունեց, որի համաձայն` Հայաստանում գործում են ԽՍՀՄ միայն այն օրենքներն, որոնք արժանանում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանը: Սա առաջին նշանակալից քայլն էր Հայաստանի անկախության ճանապարհին:

«Բարեփոխական» Գորբաչովն ամիսների ընթացքում դարձավ հայ ժողովրդի աչքի «գրողը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում