Բարսելոնայի պաշտպանության առաջնորդ Ժերար Պիկեն աստղային տիկնոջ՝ Շակիրայի և երեխաների հետ դիտել է Ազգային բասկետբոլային ասոցացիայի Նյու Յորք-Ֆիլադելֆիա խաղը։
Խաղն անհաջող է եղել տանտերերի համար, սակայն դա չի հուզել զույգի երեխաներին՝ 5-ամյա Միլանին և 2-ամյա Սաշային, ովքեր նախկինում երբեք ներկա չէին գտնվել բասկետբոլային խաղի։

Ընտանիքն ամբողջ կազմով հանրությանը երևացել է հոկտեմբերից ի վեր առաջին անգամ, երբ ԶԼՄ-ներում շշուկներ են պտտվել նրանց միջև տարաձայնությունների մասին։
Ֆուտբոլիստն ու երգչուհին միասին են 2010 թվականից։










































