Wednesday, 15 07 2026
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է

«Աջ ղեկ» նախաձեռնությունը «կամիկաձե» դառնալ չցանկացող նախարարին ժամանակ է տվել. հարցազրույց աջ ղեկով մեքենայում

«Եթե չկա ոչ մի հետազոտություն, ապա դա արդեն չի կարող լինել պատճառ կամ հիմնավորում, թե ինչու պիտի արգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Մեր պահանջը կառավարությունից հենց դա է, որ առանց հիմնավորման, առանց հստակ վիճակագրության պետք չէ վերցնել ու ուղղակի ասել կամ որպես որոշման հիմք ներկայացնել  նման ինֆորմացիա, թե աջ ղեկանիվով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար, կամ դրանք ՃՏՊ-ների պատճառ են դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ հիմնական դրույթը, որը հարուցել է վարորդների զայրույթը, վերահաշվառման վերաբերյալ սահմանափակում մտցնելն է, ինչը ըստ Արթուր Խաչատուրյանի՝ սահմանադրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։

«Մեքենան տվյալ մարդու մասնավոր սեփականությունն է, որն այդ մարդն իրավունք ունի ցանկացած պահի վերահաշվառելու և օտարելու: Նախարարի հետ դեկտեմբերի 22-ին կայացած մեր հանդիպում-քննարկման ժամանակ այս հարցով ընդհանուր եզրակացության չեկանք. այն կետը, որը սահմանափակում է մեր սահմանադրական իրավունքը,  մինչև այդ կետը նախագծից դուրս չգա,  մենք ոչ մեկի հետ բանակցություններ չենք վարի: Ի՞նչ է նշանակում հակասահմանադրական դրույթի վերաբերյալ բանակցություն, չկա նման բան»,- շեշտեց նախաձեռնության  անդամը։

Հարցին՝ ակնկալո՞ւմ եք, որ կառավարությունը կգնա փոխզիջումների և կբավարարի այդ պահանջը, Արթուր Խաչատուրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո. կառավարությունում կլինեն այդքան իմաստուն, որպեսզի  ոչ թե փոխզիջումների գնան, այլ ընդունեն մեր կողմից արդարացիորեն բերված հիմնավորումը, որ այդ դրույթը հակասահմանադրական է, իսկ եթե թույլ են տվել, որ հակասահմանադրական դրույթը տեղ գտնի նախագծում, և դրա համար ոչ մեկը չի պատժվել, ապա  գոնե պետք է բարի լինեն և  շատ արագ դա հանեն նախագծից»։

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 1-ից կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը. edraft.am կայքում արդեն մի քանի օր է՝ քննարկման է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» օրենքի նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգավոր է: Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել  մինչև 2018թ.-ի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում