Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Կատալոնիան նախադեպ չէ, սակայն ավելի լեգիտիմացրեց Արցախի անկախության ճանաչումը

Նախօրեին Կատալոնիայում ընտրեցին տեղական իշխանություն՝ չորրորդ անգամ վերջին չորս տարում: Իսպանիայի տարածքային ամբողջականության կողմնակից «Քաղաքացի» շարժումը քվեների 25%-ով առաջատարն է, սակայն Կատալոնիայի խորհրդարանը, ձայների չնչին առավելությամբ, վերահսկելու են անկախականները՝ թեև երկու պատգամավորական տեղի կորստին:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, թե Իսպանիայի պետությունը պարտվել է, հաղթել է անկախության շարժումը: Պուչդեմոնն իհարկե չափազանցրել է, որովհետև պարտվել է ոչ թե Իսպանիան, այլ նրա վարչապետ Մարիանո Ռախոյը, ով, ըստ էության, նախաձեռնեց արտահերթ այս ընտրությունները՝ երկրամասում ստատուս քվոն փոխելու նպատակով, բայց ձախողվեց: Անկախականները չեն պարտվել, սակայն խիստ հարաբերական է նաև նրանց հաղթանակը,  որովհետև մայրաքաղաք Բարսելոնում հաղթել են Իսպանիայի միասնության կողմնակիցները, և առհասարակ՝ անկախության գաղափարը շարունակում է ոչ թե կոնսոլիդացնել, այլ մասնատել կատալոնական հասարակությանը:

Սակայն նույնիսկ Կատալոնիայի նախադեպը հուշում է, որ բռնություններով ու ռեպրեսիաներով հնարավոր չէ կասեցնել ժողովրդի անկախության ձգտումը: Եթե կատալոնացիներն անկախության են ձգտում Իսպանիայից, որտեղ երաշխավորված են նրանց բոլոր իրավունքները, ու ավելին՝ երաշխավորված է նրանց եվրոպական զարգացումը, ապա միանգամայն լեգիտիմացված է Արցախի անկախությունը, որի ժողովրդին դեսպոտիզմի խորհրդանիշ Ադրբեջանում սպառնում է ցեղասպանվելու վտանգ: Եթե Կատալոնիայի ընտրությունները լեգիտիմացնում են նոր հանրաքվեի անցկացումը, որովհետև խորհրդարանում չնչին առավելության են հասել անկախության կողմնակիցները, ապա Արցախի ամեն ընտրություն ավելի է մոտեցնում նրա միջազգային ճանաչման պատմական պահը,  որովհետև ԼՂՀ-ում բացարձակ քաղաքական և հանրային կոնսոլիդացիա է անկախության գաղափարի շուրջ:

ԼՂ խնդիրը արմատապես տարբերվում է մյուս հակամարտություններից, և այս իմաստով Կատալոնիան նախադեպ չէ, սակայն նույնիսկ նրա վերջին ընտրություններն ավելի լեգիտիմացրին Արցախի անկախության ձգտումը, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում