Wednesday, 01 05 2024
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային

Եվրոպայի հայերը պետք է ավելի զգոն լինեն․ Թուրքիան ֆաշիստական պետություն է, ամեն ինչ կարելի է սպասել

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, թե տարբեր վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալևիների ու Թուրքիայից հեռացածների դեմ։ «Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին և անվտանգության միջոցառումներ են իրականացնում»,- ասել է նա։


Եվրոպայի հայերի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հարութ Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունից ավելի, իրենց ոչինչ հայտնի չէ, բայց նման վտանգ միշտ եղել է և կլինի։ «Մենք գիտենք, որ Եվրոպայում նման դեպքերը նորություն չեն։ Քրդերի դեմ են նման գործողություններ լինում։ 2013-ին Փարիզում քրդական միությունների երեք կարևոր անդամներ սպանվեցին։ Հայերը, ինչպես հայտնի է, ավելի ուշադրության կենտրոնում են, պետք է ավելի զգոն լինեն։ Նման դեպքերը կարող են իրականություն լինել, կարող են իրականություն չլինել։ Ավելի բան չգիտենք, քան Փայլանի հայտարարությունն է»,- ասաց Շիրինյանը։

Մեր դիտարկմանը, թե այս ժամանակահատվածում նման գործողություններ ձեռնարկելով, ինչ խնդիր է փորձում լուծել Թուրքիան, ինչին է պետք նման աղմուկն ու ուշադրություն սևեռելը, Շիրինյանն արձագանքեց. «Նախ, իմ առաջին մտածմունքները գնում են միանգամից Թուրքիայում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչների ուղղությամբ։ Առաջին մարդիկ, որոնք կարող են նման ռիսկի ենթարկվեն, հենց այդ մարդիկ են՝ Թուրքիայում ապրողները։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների ապահովության մասին։ Իսկ Եվրոպայում մենք պետք է ավելի զգոն լինեք, բայց երբեք խուճապի չմատնվենք։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, ոչ մի պատճառ չկա վախի ենթարկվելու, որովհետև այդպիսի խնդիրներ միշտ էլ արել է Թուրքիայի կառավարությունը, հատկապես Էրդողանի իշխանությունը։ Եվ հիմա էլ մեր շատ հայրենակիցներ ստիպված լքում են երկիրը, որպեսզի չմասնակցեն Թուրքիայում այս օրերին շարունակվող ձերբակալություններին ու բանտարկություններին, որոնք մեծապես ուղղված են փոքրամասնությունների դեմ։ Թուրքիայի ներկայիս իշխանությունը մշտական սպառնացող է, այնպես որ մասնավորապես որևէ պատճառ չկա որ այսօր հայերի նկատմամբ վտանգն ավելի բարձր լինի քան նախկինում»,- նշեց Շիրինյանը։


Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դը Արմենի»-ի խմբագիր Արա Թորանյանն ասաց, որ նման հայտարարություններից հետո իրենք պետք է ավելի զգոն լինեն։ Կոնկրետ ինքը պատրաստվում է պետությունից աջակցություն խնդրել, ոստիկաններ, որպեսզի կարողանա զգուշանալ և պաշտպանվել հնարավոր վտանգներից։ «Անշուշտ, թուրքերը իրենց նպատակները Եվրոպայում իրականացնելու համար մարդ վարձելու փորձառություն ունեն։ Հիշում ենք, որ տարիներ առաջ երկու անգամ իմ նկատմամբ մահափորձ իրականացրեցին, իմ մեքենայի վրա հարձակում եղավ։ Հստակ է, որ հիմա Թուրքիան շարժվում է դեպի ֆաշիզմ։ Որ այդպիսի վտանգ կա մեր նկատմամբ, դա անշուշտ է։ Թուրքիան հիմա էլ նման գործողություններ է անում, մարդկանց բանտարկում է, տարբեր քրեական գործեր է հարուցում։ Ուղղակի մենք պետք է զգույշ, զգոն լինենք»,- ասաց Արա Թորանյանը։ Վերջինիս խոսքերով՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Թուրքիայի գործողությունների մեջ, փորձել վերլուծել, թե ինչու հենց այս փուլում է պլանավորվում մահափորձեր և այլն։ «Այդ պետությունը ֆաշիստ է, ազգայնական է, հակահայ գործողություններ, տրամադրություններ մշտապես է տարածել։ Այլ պատճառաբանություններ փնտրել պետք չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում