Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ուսումնասիրում է հարցը, թե արդյոք ադրբեջանցի ընդդիմադիր Իլգար Մամեդովի գործով դատավճիռն Ադրբեջանում չկատարելը կդասվի խախտումների նոր գործընթացի բնութագրիչների շարքում։
Գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ներկայացվել է 2010 թվականին և թույլ է տալիս ԵԽ Նախարարների կոմիտեին, որը պատասխանատու է դատարանի վճիռների կատարման վերահսկողության համար, դիմել ՄԻԵԴ-ին Եվրոպայի խորհրդի անգամ պետության կողմից վճռի չկատարման հարցով:
2017-ի դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ երկրի իշխանությունների կողմից 2014 թվականի ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով: Կոմիտեն պաշտոնապես խնդրել է ՄԻԵԴ-ին որոշել, թե արդյոք Ադրբեջանը կատարել է այդ գործով դատարանի որոշումն իրականացնելու վերաբերյալ իր պարտավորությունները:
Եթե ՄԻԵԴ Մեծ Պալատը խախտումներ գտնի, գործը կուղարկվի Նախարարների կոմիտե, որն էլ որոշում է կայացնելու հետագա քայլերի վերաբերյալ: Խախտումներ չհայտնաբերելու դեպքում ևս գործն ուղարկվելու է Նախարարական կոմիտե` այն փակելու համար: