Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին ամփոփել է երկկողմ հանդիպման արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարն իր ելույթում ասել է.

«Հարգելի Նիկոս,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ և գործընկեր Նիկոս Կոձիասին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար:

Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդաբար խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ:

Մենք հաճախ հանդիպում ենք նախարար Կոձիասի հետ միջազգային տարբեր հարթակներում: Վերջերս ես հյուրընկալել էի նրան Երևանում և այժմ ուրախ եմ գտնվել Աթենքում՝ շարունակելու մեր քննարկումները:

Այսօր ավելի վաղ ես պատիվ ունեցա հանդիպել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին և մտքեր փոխանակել հայ-հունական հարաբերությունների շուրջ:

Իմ այցը մեկնարկեց Արտաքին գործերի նախարարությունում երեկ ունեցած դասախոսությամբ: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար՝ ներկայացնելու տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք առաջնահերությունների շուրջ մեր մոտեցումները:

Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձանք անցյալ տարի Հայաստանի Նախագահի՝ Աթենք կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ինչպես նշեց նախարար Կոձիասը, մենք քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձանք քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրի, պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում գործընկերության ակտիվացման ուղիներին:

Մտքեր փոխանակեցինք մեր տնտեսական հարաբերությունների ներուժի վերաբերյալ, որոնք կարող են ընդլայնվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների և գործարար ֆորումների կազմակերպման միջոցով: Քննարկվեցին նաև Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում առկա ներուժի օգտագործմանը, Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Ընդգծեցինք, որ երկու երկրների միջև առկա ամուր իրավական դաշտը, որը կարող է հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար: Այս համատեքստում, Երևանում կայացած մեր հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել էինք նախարար Կոձիասի հետ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որպեսզի ամփոփվի կատարված աշխատանքը և ուսումնասիրենք նոր ուղիներ: Ուրախ եմ, որ այդ խումբն արդեն իսկ ստեղծվել է և անգամ այս տարի հոկտեմբերին Աթենքում անցկացրել առաջին հանդիպումը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և Հունաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորությամբ:

Երևանում գործընկերոջս հետ նաև քննարկեցինք մեծաթիվ հայկական և հունական սփյուռքների միջև համագործակցության հնարավորությունները: Այսօր մենք շարունակեցին այս թեմայով մտքերի փոխանակությունը: Ուրախ եմ, որ մեր երկու նախարարությունները ակտիվորեն ներգրավված են այս կապերի ամբողջական ներուժն բացահայտելու գործում:

Կարևորեցինք մեր խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումը: Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ այցերը կարող են խորացնել մեր խորհրդարանների միջև երկխոսությունը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Բանակցությունների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցության ակտիվացումը, մասնավորապես ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվորպայի Խորհրդի շրջանակներում:

Ինչպես հավանաբար տեղյակ եք, հաջորդ տարի Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որը միավորում է 84 երկրներ, այդ թվում և Հունաստանը: Ես ներկայացրի գործընկերոջս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Մի քանի օրից Հայաստանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, և այս համատեքստում անդրադարձ կատարեցինք Կիևում կայանալիք ՍԾՏՀԿ նախարարական հանդիպմանը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում, մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Եվրամիության միջև համագործացկության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: Անդրադարձանք Կիպրոսի հիմնախնդրին: Նախարար Կոձիասը ներկայացրեց այս ուղղությամբ վերջին զարգացումները: Հայաստանը աջակցում է այս հարցում Հունաստանի և Կիպրոսի ջանքերին:

Ես ներկայացրեցի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:

Իհարկե մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Հարգելի Նիկոս,

Կրկին շնորհակալություն ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում