Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

Հայաստանում  մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:

Գերմանիայի դեսպանը, մասնավորապես, նշեց, որ կարևոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլև ներգրավի հանրությանը:

«Ես այստեղ եմ, քանի որ 2015 թվականին Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց  ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվ թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցելությունը»,- ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:

«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ սա Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է:

«Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար:  Հիմնադրամի վերաբերյալ  համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,-ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ  հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է  մարտական մեքենաների թվի նվազեցում 21-ով, շուրջ 140 ոչ պիտանի  պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում