Saturday, 18 07 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա

«Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. այն կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը»

Վրաստանն ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը: Սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը և չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար: Դատարանն ամրագրել է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու և պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու իրավունք ունի:

F-0106.jpg | by Alex Segre

Վրաստանի օրինակից հետո և դրանից առաջ էլ Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ նույնը պետք է արվի նաև Հայաստանում։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, օրինակ, կարծում է, որ մարիխուանայի դեմ պայքարը անիմաստ և ժամանակատար զբաղմունք է, հետևաբար այն պետք է օրինականացնել և բերել հարկային դաշտ։ «Մարիխուանայի շուկա Հայաստանում գոյություն ունի, և այդ շուկան պետք է ստվերից բերել հարկային դաշտ և հետևել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն։ Բացի այդ, հարկային մուտքեր կլինեն պետական բյուջե։ Թե չէ հիմա ինչ-որ մի կաշառակեր ոստիկան, ինչ-որ մարդկանց հովանավորելով փող է աշխատում։ Դա գոյություն ունեցող փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դրա մեջ նաև ոչ մի վատ բան չկա։ «Ես չգիտեմ մարդ, որը մարիխուանայի օգտագործումից մահացել է, բայց ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ մահացել են սիգարետի օգտագործումից։ Թոքի քաղցկեղի հիմնական պատճառը սիգարետն է։ Իսկ մարիխուանան թուլացնում է քաղցկեղի ուռուցքի աճը։ Այն բժիշկների կողմից ցուցված է նաև նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց։ Իսկ մենք, չգիտես ինչու, դրել ու պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարն անիմաստ է»,- նշեց Սիմոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե մենք առաջինը գնանք այն ճանապարհով, որով գնացել է Հոլանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծամասնությունը, ապա կկարողանանք նաև մեծաքանակ տուրիստներ ներգրավել։ «Դա կարող է լավ առիթ լինել, որ մարդիկ գան այստեղ լիցքաթափվելու, հանգստանալու, զվարճանալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայաստանի տուրիզմի ընկերակցության նախագահ, ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքերով՝ սակայն դա միանշանակ այդպես չէ, մարիխուանայի օրինականացումից հետո բացասական հետևանքները՝ կրիմինալի աճ, անկարգությունների տարածում և այլ դրսևորումներ ավելի շատ են լինում, քան դրանից ստացած օգուտները։ «Իմ կարծիքով, եթե նման բան լինի Հայաստանում, ապա այն հատվածը, որը դրա համար պետք է Հայաստան գա, մեզ ոչ մի լավ բան չի խոստանում։ Բացասական հետևանքներն ավելի շատ են լինելու։ Հոլանդիայում, օրինակ, որտեղ վաղուց օրինականացված է մարիխուանայի օգտագործումը, բացասական հետևանքներն ավելի շատ են»,- ասաց Ոսկանյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես չէ։ ՄԱԿ-ի զեկույցներում ամեն տարի նշվում են այն երկրները, որտեղ մարդու ապրելու համար ամենաբարենպաստ պայմաններն են։ Հոլանդիան, որը ընդունված է համարել մարմնավաճառության և մարիխուանայի երկիր, ՄԱԿ-ի զեկույցներով այդ երկրների ցանկում երրորդ հորիզոնականից չի իջնում։ «Բացասական ազդեցությունը որևէ ձևով ապացուցել չի կարելի։ Բնական է, եթե շատ ու երկար օգտագործես կարագը, կամ կաթը, ապա դա մարդու օրգանիզմի վրա ազդեցություն կունենա։ Իսկ մարիխուանայի չափավոր օգտագործումը ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ, ոչ էլ կախվածություն է առաջացնում։ Ի վերջո, ով ինչ ուզում է ասի, այդ երևույթը կա Հայաստանում։ Մարդիկ գնում են իրարից, ծխում են։ Պետք չէ ջայլամի քաղաքականությամբ առաջ գնալ։ Դրա համար պետք է դա բերել հարկային դաշտ և վերահսկել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նույն Լոս Անջելեսում մարիխուանայի բիզնեսի վաճառքի 70 տոկոսը ղեկավարվում է հայերի կողմից։ Հայերն են այդ բիզնեսով հիմնականում զբաղվում։ «Իսկ Հայաստանում կարծրատիպեր կան, ժամանակի հարց է։ Ժամանակի ընթացքում կհասկանանք, որ դրա դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ ընդամենը վերահսկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում