«Այս օրենքով մեր 27 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տրվում վերադառնալու հայրենիք»,- Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով՝ առաջարկների հիման վրա որպես փոխհատուցման վճար սահմանվել է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:
«Մի կողմից՝ իհարկե, այս օրենքը բերվել է, որպեսզի խթանենք այն մարդկանց մուտքը, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով խուսափել են զինակոչից, մյուս կողմից՝ իհարկե, ցանկություն չկա, որ այս օրենքը դառնա գործիք»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































