Ուրուգվայի 21-ամյա բնակչուհի Ադոլֆինա Կամելլի Օրտիգոզան փրկվել է ոստիկանության կողմից ամուսնու՝ Պեդրո Խերիբերտո Գալեանոյի տնից անցած շաբաթ։ Տղամարդը կնոջը ծեծի է ենթարկել նրա ֆեյսբուքյան էջում թողնված յուրաքանչյուր լայքի և մեկնաբանության համար։ Ադոլֆինայի դեմքն այնքան էր տուժել մշտական հարվածներից, որ այն ստիպված են եղել վերականգնել պլաստիկ վիրաբույժները։

Նշվում է, որ սկզբում 32-ամյա ամուսինը կնոջը ծեծել է նրա տեղադրած լուսանկարներին ուղղված լայքերի համար, իսկ հետո անձամբ է լուսանկարներ զետեղել էջում, որպեսզի ծեծի առիթ ունենա։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Տղամարդը ձերբակալված է։ Նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում։









































