Tuesday, 30 04 2024
13:15
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

«Գազավիկների» «կալցո օպերացիան»

Երեկ Ռուսաստանի հայերի միությունը դիմել է իշխանություն ունեցող կառույցներին, որոնք, որոշակի ազդեցություն ունեն ռուսական ԶԼՄ-ների վրա, հեռուստաընկերությունների և այլ լրատվամիջոցների ղեկավարներին՝ պահանջելով եթերից հեռացնել, իրենց իսկ ձևակերպմամբ` ծախու լրագրողներին, վայ-քաղաքական գործիչներին ու փորձագետներին, որոնց դիրքորոշումը որևէ կերպ արձագանք չի գտնում ռուսական հանրության շրջանում: Արա Աբրահամյանի ղեկավարած կառույցը հենց այսպիսի կտրուկ արձագանք է տվել Ռուսաստանի լրատվական դաշտում ծավալվող հակահայկական քարոզչությանը: Քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում ՌՀՄ նման արձագանքը նույնիսկ արտառոց կարող էր թվալ, սակայն Ռուսաստանում օրինաչափ է համարվում, որ առանց իշխանության միջամտության, նույնիսկ պատվերի հնարավոր չէ նման քարոզչական կամպանիա ծավալել:

Մյուս կողմից` անհրաժեշտ է հասկանալ, թե որն է ռուսական նման ագրեսիվ քարոզչության նպատակը, եթե Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն արդեն ստորագրվել է: Տրամաբանական կլիներ, որ այդ քարոզչությունը նախորդեր նոյեմբերի 24-ին, երբ փաստաթուղթը դեռ չէր ստորագրվել: Ըստ ամենայնի` Մոսկվայում հաշվարկել են, որ չունեն ռեսուրսներ` Արևմուտքի հետ դիմակայության նոր ճակատ բացելու համար: Հիմա Մոսկվան հետևողականորեն պետք է խոչընդոտի համաձայնագրի իրականացմանը, որովհետև եթե Հայաստանը կատարի իր պարտավորություններն, ապա ինքնաբերաբար օրակարգից դուրս է գալու նույնիսկ ԵՏՄ թեման, որովհետև եվրոպական պետությունը չի կարող լինել եվրասիական ավտորիտար միավորման կազմում:

Մոսկվայի պաշտոնական և մերձիշխանական շրջանակների խնդիրն այսպիսով հստակ է` Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավոր չի դարձնի համաձայնագրի իրականացումը: Տրամաբանական է ենթադրել, որ Մոսկվայի քարոզչության առաջին թիրախը 2018-ի ապրիլին է, երբ Հայաստանում ձևավորվելու է իշխանության նոր կոնֆիգուրացիա:

Սերժ Սարգսյանն այն նախագահն է, ով Հայաստանին միանձնյա որոշմամբ մտցրել է ԵՏՄ, մյուս կողմից` նա անցած տարիների ընթացքում անընդհատ փորձել է դիվերսիֆիկացնել երկրի արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը: Դրա վկայությունն են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի արդյունավետ հարաբերությունները, հատկապես` ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Պրակտիկ քաղաքականությամբ, առավել ևս` արժեհամարգով, Սարգսյանն արևմտամետ գործիչ չէ, սակայն Մոսկվայում նրան ակնհայտորեն չեն վստահում` չափից ավելի ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու համար: Սա ակնհայտ է ու վերջին օրերի հակահայկական քարոզչության լատենտ թիրախը հենց Սերժ Սարգսյանն է: Վերջինս գուցե Հայաստանի եվրասիականացման խորհրդանիշն է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող տանել, պայմանական ասած, աբխազացման ճանապարհով, երբ ոչնչացվում են պետության նույնիսկ խորհրդանշական ինստիտուտները: Մոսկվան, անշուշտ, կուզենար 2018-ի ապրիլին Հայաստանում ունենալ ավելի հնազանդ գործընկեր, սակայն գիտակցում է, որ դա գուցե անիրագործելի լինի` հատկապես Եվրամիություն-Հայաստան համաձայնագրից հետո, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն, ըստ էության, միջազգայնորեն լեգիտիմացված է: Այս պարագայում ռուսները փորձելու են Հայաստանում գոնե Սերժ Սարգսյանին հակակշիռ ձևավորել, որն, ըստ էության, ավելի շատ նմանվելու է «հինգերորդ շարասյան»: Այս լույսի ներքո այսօր խիստ ուշագրավ տեղեկատվություն է զետեղել «Ժամանակը» օրաթերթը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ` Մոսկվայից հասկացրել են, որ ռուսական հեռուստահաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում:

Հատկապես հակահայկական քարոզչությամբ աչքի է ընկել «ՆՏՎ» հեռուստաընկերությունը, որի սեփականատերը 2000 թվականից «Գազպրոմ» ընկերություն է: Հայաստանի իշխանության վերնախավում «Գազպրոմի» հետ ուղղակիորեն ասոցացվում է Կարեն Կարապետյանն, ով կառավարության տարբեր կառույցները հեղեղել է «գազավիկներով»:

Կարեն Կարապետյանի վարչապետությունը ձախողվել է և նրա 2018-ի իշխանական հայտը չի ամրապնդվում որևէ ռացիոնալ գաղափարով: Վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ Կարապետյանի հիմնական հույսը «Գազպրոմի» մեկ այլ կադր է` Դմիտրի Մեդվեդևը, ու տրամաբանական է ենթադրել, որ հայաստանցի ու ռուսաստանցի «գազավիկներն» են կանգնած «գազային» «ՆՏՎ»-ի հակահայկական հաղորդումների թիկունքում, որի հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է:

Ի դեպ, Արա Աբրահամյանի կտրուկ արձագանքը ևս հուշում է, որ Հայաստանի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող կամպանիայի ստվերում կանգնած են նաև հայկական ծագման ուժեր, որոնց հետ Աբրահամյանը մրցակցության մեջ է ռուսական հարթակներում: Խոսքն, անշուշտ, Սամվել և Կարեն Կարապետյանների տսնդեմի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում