Ռուսական NTV հեռուստաալիքով եթեր հեռարձակված հակահայկական հաղորդումներից մեկի ժամանակ ոմն փորձագետ համեմատեց Հայաստանը ամուսնուն հարուստ սիրեկանով փոխարինած կնոջ հետ՝ գրում է armenia.am-ը:
Այդ տեսակետն այնքան դուր եկավ հաղորդավարուհի Օլգա Բելովային, որ նա 10 րոպե շարունակ հաճույքով քննարկում էր «որպես Ռուսաստանի կնոջ Հայաստանի մի տեղի» մասին և կարծիք հայտնում, թե արդյոք արժե թույլ տալ նրան ազատ «ման գալ»:

Օլգա Բելովան, բացի սանձարձակ վերաբերմունքից, պարզվում է՝ ունակ է նաև այլ գործերի. նա կերպավորում է ֆիլմերում ռուս կայսրուհիներին: Վերջերս «Ռուսաստանի պղնձե հեծյալը» ֆիլմում նա խաղացել է Եկատերինա Երկրորդի դերը, որը հայտնի էր իր բազմաքանակ սիրեկաններով: Կապ ունի՞ արդյոք այդ դերը Հայաստանի մասին հայտարարության հետ՝ հոգեվերլուծության ուսումնասիրության առարկա է:










































