Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Գյուլնազ տատի հեքիաթները պատմում են նրանք, ովքեր իրենց շարժումը տանում են ջախջախման. Պեպանյանը՝ Չուքասզյանին

«Գյուլնազ տատի հեքիաթները պատմում են նրանք, ովքեր իրենց շարժումը տանում են ջախջախման: Ես, սկսած 97թ.-ից, անալիզներ, կանխատեսումներ եմ արել շարժումների վերաբերյալ. իմ կանխատեսումները 100 տոկոս ճիշտ են եղել։ Եթե ես հեքիաթ պատմող լինեի, ինձ չէին հրավիրի Նախախորհրդարանի նիստերին մասնակցելու, ինձ ելույթի հնարավորություն չէին տա, հետո դրանից հետո չէին զանգահարի ու համոզի, որ գնամ դառնամ Նախախորհրդարանի անդամ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի գրառմանը, թե Արծրուն Պեպանյանը Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, էժան կերպով մոլորեցնում է ընթերցողներին։ Գարեգեն Չուքասզյանը նման գրառում էր կատարել Արծրուն Պեպանյանի հարցազրույցներից մեկից հետո, որում վերլուծաբանը մատնանշում էր, թե իր կարծիքով՝ որտեղ է սխալվել Ժիրայր Սեֆիլյանը։

«Ասում եմ՝ ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ դուք չեք կարող գնալ և ուժով հեռացնել իշխանություններին, և կյանքն էլ է դա ապացուցում: Դրա փոխարեն առաջարկում եմ՝ եկեք փոխեք մարտավարությունը, և գտնենք լուծումներ, այս համակարգի տեսանկյունից նայելով ասել եմ, որ վրիպումներ կան, և եթե գտնում են, որ վրիպումներ չկան, թող փաստերով ապացուցեն։ Սա ոչ այնքան իմ ու Նախախորհրդարանի վեճի առարկան է, այլ քաղաքական մտքի. եթե դուրս գանք և մարդկանց հարցնենք՝ ինչ անենք այս իրավիճակից դուրս գալու համար, ոչ ոք պատասխան չունի, պիտի վերլուծենք մեր բոլոր շարժումները, հասկանանք՝ որտեղ թերացանք, մշակենք նոր մարտավարություն, երկիրը դուրս բերենք այս իրավիճակից: Նախախորհրդարանի դեմ ոչինչ չունեմ, վերլուծաբան եմ՝ իմ տեսակետը արտահայտել եմ»,- շեշտեց նա։

Արծրուն Պեպանյանը ընդգծեց՝ իրեն մեղադրում են այն բանում, թե «իբր ես ասել եմ, որ ներկա իշխանությունն ազգային է, հարկավոր էր համագործակցել նրա հետ, և Սեֆիլյանին էլ մեղադրանք եմ ներկայացնում այդ համագործակցությունը չանելու համար, ինչը այդպես չէ»: Պեպանյանի խոսքով՝ ինքը ասել է, իրականության վերափոխման տանող նախաձեռնության շահերից ելնելով, ռացիոնալ հարաբերություններ հաստատել իշխանությունների հետ։ Ռացիոնալ հարաբերություններ հաստատելը համագործակցելը չէ, ինչը ենթադրում է, որ թշնամի չհռչակել իշխանություններին, քանի որ չկա հնարավորություն նրան ուժով հեռացնելու։ Ընդհակառակը՝ այնպիսի քայլեր իրականացնել, որ իշխանությունները հնարավորինս չվնասեն վերափոխիչ նախաձեռնությանը՝ «Պահպանողական հեղափոխությանը»։

Արծրուն Պեպանյանը ընդգծում է, որ իր տեսակետները սվիններով են ընդունում, հարձակվում են, բայց հակառակը չեն կարողանում ապացուցել, Չուքասզյանին էլ չի հաջողվել հակադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում