Friday, 03 05 2024
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»

TED talks․ Փըրլ Արեդոնդո․ Իմ պատմությունը՝ գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

Ես մեծացել եմ Արևելյան Լոս Անջելեսում, անգամ չգիտակցելով, որ ես աղքատ եմ: Իմ հայրը հայտնի գանգստերական խմբի անդամ էր: Բոլորը գիտեին, թե ով եմ ես, այդ պատճառով ես կարծում էի, որ շատ կարևոր մարդ եմ, և պաշտպանված եմ, և չնայած հայրս անցկացրել է իմ կյանքի մեծ մասը բանտից ներս և դուրս, Ես հիանալի մայր ունեի, ով կատաղի կերպով անկախ էր: Նա աշխատում էր տեղի ավագ դպրոցում դեկանի գրասենյակում որպես գործավար,այսպիսով նա տեսնում էր այն երեխաներին, ում դուրս են հանել դասից որևէ պատճառով, ովքեր սպասում էին իրենց նկատողություններին: Նրա գրասենյակը լցված էր:

Տեսեք, մեր նման երեխաները, մենք շատ բաների հետ պետք է գործ ունենանք դպրոցից դուրս, և երբեմն մենք պատրաստ չենք կենտրոնանալ: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող:Ուղղակի մի փոքր շատ ժամանակ է հարկավոր: Հիշում եմ, մի օր ես գտա հորս ցնցվելիս, բերանում փրփուր, փսխելով բաղնիքի հատակին: Իսկապես, կարծում եք այդ երեկո տնայիններ անելը իմ առաջնային անելիքների ցանկում էր: Ոչ այդքան:

Բայց ես իրոք աջակցության կարիք ունեի, մարդկանց մի խումբ, ովքեր կօգնեին ինձ համոզվել, որ ես չեմ պատրաստվում դառնալ իմ հանգամանքների զոհը ովքեր կհրեին ինձ դեպի վեր այն ինչը ինձ թվում էր, որ կարող եմ անել: Ես ուսուցիչների կարիք ունեի, դասարանում, ամեն օր, ովքեր կասեին, «Դու կարող ես դրա միջից դուրս գալ»: Եվ դժբախտաբար, տեղի միջնակարգ դպրոցը չէր առաջարկում դա: Դա մի գանգստերական ազդեցության տակ գտնվող ուսուցիչներով վայր էր:

Այսպիսով մայրս ասաց, «Դու ամեն օր ավտոբուսով կգնաս մեկ ու կես ժամ մեր տնից»: Այսպիսով հաջորդ երկու տարին դա այն էր ինչ անում էի: Ես նստում էի դպրոցի ավտոբուս և գնում դեպի քաղաքի հարուստ հատվածը: Եվ վերջապես ես ավարտեցի մի դպրոց որտեղ կար մի խառնուրդ:Կային որոշ մարդիկ, ովքեր իրոք կապված էին հանցագործների հետ, և կայինք մենք, ովքեր իրոք փորձում էին հասնել ավագ դպրոց: Դե, անխուսափելի էր խնդիրներից հեռու մնալը: Պետք է գոյատևեիր: Երբեմն ստիպված էիր որոշ բաներ անել: Շատ ուսուցիչներ կային, ովքեր ասում էին,«Նրա մոտ երբեք դա չի ստացվի: Նա խնդիրներ ունի իշխանության հետ: Նա ոչ մի բանի չի հասնի»: Որոշ ուսուցիչներ ինձ ամբողջովին անհույս դեպք էին համարում:

Բայց հետո, նրանք շատ էին զարմացել, երբ ես ավարտեցի ավագ դպրոցը: Ընդունվեցի Փեփրդայն համալսարան, և վերադարձա նույն դպրոց, որտեղ սովորել էի որպես հատուկ օգնական:

Ապա ես նրանց ասեցի, «Ես ուզում եմ ուսուցիչ լինել»:

Նրանք ասացին, «Ի՞նչ: Ինչու՞: Ինչու՞ ես ուզում անել դա»:

Եվ ես սկսեցի իմ ուսուցչական կարիերան հենց նույն միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել էի, և ես իրոք ուզում էի փորձել փրկել ավելի շատ երեխաների, ովքեր ինձ նման էին: Եվ ամեն օր, ես կիսվում եմ իմ անցած ճանապարհով իմ երեխաների հետ, որովհետև նրանք պետք է իմանան, որ յուրաքանչյուրն ունի պատմություն, յուրաքանչյուրն ունի պայքար, և յուրաքանչյուրն օգնության կարիք ունի: Եվ ես կլինեմ նրանց օգնությունը ամբողջ ճանաապարհի ընթացքում:

Եվ որպես սկսնակ ուսուցիչ, ես փորձ էի ձեռք բերում: Մի օր իմ աշակերտներից մեկը եկավ դասի,նրան դանակահարել էին նախորդ գիշեր:

Ես ասացի, «Դու պետք է գնաս հիվանդանոց, կամ դպրոցի բուժքույրի մոտ»:

Նա ասաց, «Ոչ, օրիորդ, ես չեմ գնում: Ես պետք է մնամ դասարանում, որովհետև ես պետք է ավարտեմ»: Նա գիտեր, որ ես չէի թողնի նրան դառնալ իր հանգամանքի զոհը, փոխարենը պատրաստվում էինք առաջ գնալ: Եվ այս գաղափարը՝ կառուցել ապահով ապաստարան մեր երեխաների համար և հստակ իմանալ այն, թե ինչի միջով են նրանք անցնում, ճանաչել նրանց ընտանիքները, դա այն էր, ինչ ես ուզում էի, բայց ես չէի կարող անել դա մի դպրոցում 1600 աշակերտներով, և ուսուցիչներով, որոնք փոխվում են տարեց տարի: Ինչպե՞ս պետք է կառուցես այդ հարաբերությունները:

Այսպիսով մենք նոր դպրոց հիմնեցինք: Եվ մենք հիմնեցինք Սան Ֆերնանդոյի կիրառական տեղեկատվության ինստիտուտը: Եվ համոզվեցինք, որ մենք դեռ կապված ենք մեր դպրոցի թաղամասի ֆինանսավորման, աջակցության համար: Բայց դրանով, մենք ձեռք էինք բերում ազատություն. ուսուցիչներ վարձելու ազատություն ովքեր կլինենք արդյունավետ, ուսումնական պլանը կառավարելու ազատություն, մենք չենք անում 5րդ էջի 1.2 դասը, ոչ, և բյուջեն կառավարելու ազատություն, գումարը ծախսել այնտեղ որտեղ պետք է, ոչ թե այնպես ինչպես շրջանը կամ նահանգն է պարտադրում: Մենք ուզում էին այդ ազատությունները: Բայց այժմ, անցնելով մի ամբողջ օրինակով այն հեշտ ճամփորդություն չէր, այն անգամ ավարտված չէ: Բայց մենք պետք է դա անենք: Մեր համայնքն արժանի էր գործն անելու նոր ձևերի:

Եվ որպես ամենաառաջին փորձնական միջին դպրոց ամբողջ Լոս Անջելես Միասնական դպրոցական շրջանում, մենք ընդդիմություն ունեինք: Եվ դրա պատճառը վախն էր, վախ, որ միգուցե մեզ սխալ կհասկանան: Եվ ինչ եթե մենք սխալ անենք: Իսկ եթե ճիշտ անենք: Եվ մենք արեցինք դա: Չնայած, որ ուսուցիչները դեմ էին դրան որովհետև մենք աշխատանքի ենք վերցնում 1 տարվա պայմանագրով– եթե չես կարող դասավանդել, կամ չես ուզում դասավանդել,ապա չես լինի իմ դպրոցում իմ երեխաների հետ:

(Ծափահարություն)

Եվ ահա մեր 3րդ տարում, ինչպիս՞ինն են մեր արդյունքները: Մենք օրեցօր դպրոցը դարձնում ենք ավելի լավը հաճախելու համար: Մենք այնպես ենք անում, որպեսզի մեր երեխաները զգան, որ մենք անտարբեր չենք: Մենք կազմում ենք մեր ուսումնական պլանը խիստ և նրանց հարմար, և նրանք օգտագործում են բոլոր տեխնոլոգիաները, որոնց նրանք սովոր են: Լափթոփներ, համակարգիչներ, գադջետներ, նրանք ունեն դրանք: Անիմացիա, ծրագրավորում, ֆիլմերի պատրաստման ծրագրեր, նրանք այդ ամբողջն ունեն: Եվ որովհետև մենք կապում ենք դրանք այն բաների հետ, ինչ որ նրանք անում են… Օրինակ, նրանք ստեղծել են հասարակական գովազդներքաղցկեղով հիվանդների համար, որոնք ցուցադվել են տրոլեյբուսներում: Դասավանդելով ազդեցության տարրերը, դրանից ավելի ռեալ ոչինչ չկա: Մեր նահանգի թեստերի արդյունքները բարձրացել են 80 միավորով, այն ժամանակվանից, երբ մենք հիմնեցինք մեր սեփական դպրոցը:

Բայց պահանջվել է, որ բոլոր հետաքրքրված անձինք աշխատեն միասին, ուսուցիչները և տնօրենները՝ մեկ տարվա պայմանագրով, պայմանագրում նշված ժամից ավելի ու ավելի շատ աշխատելով առանց փոխհատուցման: Եվ պահանջվում է, որ դպրոցի խորհրդի անդամը լոբբի անի դպրոցի համար և ասի, «Իմացեք, որ թաղամասը փորձում է պարտադրել մի բան, բայց դուք ազատ եք անել այլ բան»: Պահանջվում են նաև ակտիվ ծնողներ, ովքեր ոչ միայն այնտեղ են ամեն օր ցույց տալու համար իրենք ներկայությունը, այլ նաև մեր ղեկավարության մի մասն են,որոշումներ կայացնելով իրենց երեխաների, մեր երեխաների համար:

Որովհետև ինչու պետք է մեր աշակերտները ստիպված լինեն գնալ այդքան հեռու իրենց տնից:Նրանք արժանի են իրենց հարևանությամբ որակյալ դպրոցի, դպրոց, որն այցելելը հպարտություն կպատճառի նրանց, և դպրոց, որով կկարողանա հպարտանալ նաև համայնքը, և նրանք ուսուցիչների կարիք ունեն, ովքեր կպայքարեն նրանց համար ամեն օր, և հնարավորություն կտան առաջ գնալ անկախ իրենց հանգամանքներից: Որովհետև ժամանակն է, որ իմ նման երեխաները դադարեն լինել բացառություն, և մենք դառնանք նորմա:

Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում