Friday, 03 05 2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00

Սերժ Սարգսյանի քաղաքական աջակիցը և քաղաքական ընդդիմադիրը Մոսկվան է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, Սամվել Կարապետյանը և Սերժ Սարգսյանը ազդարարեցին մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին: Ինչպե՞ս քաղաքականապես կնյութականացնի ներդրողների ակումբը այդ մեկ միլիարդը:

– Հայաստանում չեն կարող լինել այդ կարգի ներդրումներ։ Չեն կարող լինել զուտ այն պատճառով, որ բոլորն էլ գիտեն մեր կոռուպցիայի մասին, բոլորն էլ գիտեն, որ ներդրված փողը անմիջապես կթալանեն։

Չեմ ուզում հիմա քննարկել այն հարցը, թե որքանով է խելացի պարզապես թվեր հնչեցնելը՝ առանց ոլորտների նախընտրանքները նշելու, առանց ժամանակացույց մշակելու, առանց մեր խղճուկ շուկան ու ենթակառուցվածքները հաշվի առնելու։ Եկենք հիշենք, որ ամերիկացիների առաջարկած ութ միլիարդի շուրջ դատողություններ անելիս հենց այս բավականին լուրջ գործոններն էին մեջբերում մեր իշխանավորները։ Անգամ մեր տեղացի իշխանավորներն ու կոռուպցիոներներն այդ կարգի գումարներ չեն ներդնում, քանի որ շատ լավ են հասկանում, թե ինչպիսի երկիր են կառուցել, և նախընտրում են երկրից թալանածը դուրս հանել, ոչ թե աշխատեցնել հենց Հայաստանում։

Մեկ միլիարդը շատ լուրջ գումար է. պոպուլիզմ անելու և իշխանությունը պահելու կամ իշխանություն ձեռք բերելու համար ոչ ոք այդ կարգի գումարներ չի ներդնի Հայաստանում։ Եթե հանկարծ իրականանան լուրջ ներդրումներ, ապա դա մի բան կարող է նշանակել՝ փող են լվանում։

– Ինչո՞ւ երեկ ՌԻՈ առևտրի կենտրոնի բացմանը, ապա մեկ միլիարդ ներդրումների մեկնարկին չկար Կարեն Կարապետյանը: Նրան դո՞ւրս են դնում գործընթացներից:

– Ժամանակին ԽՍՀՄ վերաբերյալ ուսումնասիրություններում շատ մեծ տեղ էր հատկացվում այն հարցին, թե մահախոսականներում Պոլիտբյուրոյի անդամներից ով ումից հետո է ստորագրել, շքերթների ժամանակ ով է ավելի մոտ գտնվում Բրեժնևի մարմնին և այլն։ ԽՍՀՄ ուսումնասիրությունների վերաբերյալ գիտությունը ի վերջո Միացյալ Նահանգներում անվանեցին «Կրեմլինոլոգիա»։ Ցավալի է, բայց այժմ Հայաստանի վերաբերյալ քաղաքական վերլուծությունները նույնպես անում են՝ ելնելով այն տեղեկություններից, թե ծնունդներին ու հարսանիքներին ով է մասնակցել, կարմիր ժապավենը կտրելիս ով է եղել Առաջինի կողքին և այլն։

Կարծում եմ՝ նման մոտեցումը հիմա ունի վերլուծության հիմք դառնալու իրավունք, քանի որ քաղաքականության հիմնական սուբյեկտը՝ քաղաքացիները, ամբողջովին դուրս են մղված քաղաքականությունից, ըստ այդմ՝ քաղաքականությունը չի վերաբերում նաև նրա հիմնական նպատակին՝ ազգային շահին։ Ուրեմն մնում է դատողություններ անել այն մասին, թե ինչու Կարեն Կարապետյանին չեն հրավիրել Պոլիտեխնիկի լաբորատորիայի բացմանը, կամ այդ խանութի բացմանը Սերժ Սարգսյանը և Մոսկվայից եկած Սամվել Կարապետյանը մասնակցել էին, որպեսզի ընդգծեն Կարեն Կարապետյանի բացակայությունը։

Մինչև հիմա նշվում էր, որ Կարեն Կարապետյանի հենարանը Կարապետյան եղբայրներն են, հիմա նրանք էլ կարծես թե չեն աջակցում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Կարեն Կարապետյանը ապրիլից առաջ աջակիցներ չի՞ ունենա:

– Սերժ Սարգսյանի քաղաքական աջակիցը և քաղաքական ընդդիմադիրը Մոսկվան է. կարծում եմ՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Մոսկվային անհրաժեշտ է այնպիսի Սերժ Սարգսյան-ղեկավար, որը անմռունչ կկատարի նրա պահանջները՝ սկսած ԵՄ-ի հետ համապատասխան ֆորմատով պայմանագրից, ԵԱՏՄ ֆորմատով մեծ ու մանր ծառայություններից, պատրաստ կլինի Ղարաբաղյան հիմնահարցի «շատ ցավոտ լուծմանն» ու Հայաստանը հայաթափելուն։

Ղարաբաղյան հարցով, նոր «հոկտեմբերի 27-ներով», ռուսահայ օլիգարխներով, «բուրժուադեմոկրատական» հեղափոխություններով, փողոցային զանգվածային ակցիաներով ու տարբեր այլ միջոցառումներով Ռուսաստանը միշտ Սերժ Սարգսյանին պահում է զգոն վիճակում։ Նույնը վերաբերում է նաև նախավերջին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կապված ակցիային, որից հետո հաստատվելու է Հայաստանի վերջին ու անփոփոխ վարչապետը։

Իսկ ինչ վերաբերում է աշխարհի ամենահարուստ հային՝ Սամվել Կարապետյանին, ապա հիշենք, որ նրա հարստությունը Ռուսաստանում է, և այդ հարստությունից չզրկվելու համար նա պարտավոր է կատարել Կրեմլի քաղաքական հրամանները։ Այստեղ շատ քիչ տեղ է մնում ընկերական կամ քավոր-սանիկական կապերին, կարևորը հանձնարարականը կատարելն է։

Պարոն Ենոքյան, այս գործընթացներին զուգահեռ այլ  գործընթացներ են ներքաղաքական կյանքում, մասնավորապես ՍԴ որոշումը՝ Վանաձորի ավագանու որոշումների հետ կապված: Ըստ Ձեզ՝ ՍԴի այս որոշումն ինչի՞ կարող է հանգեցնել:

– Կարծում եմ՝ Հայաստանում որոշակի գործընթացներ են ընթանում, որոնց միջոցով Սերժ Սարգսյանը Կրեմլին փորձում է ցույց տալ, որ Սամվել Կարապետյանին հանձնարարելով երկրի միկրոմենեջմենթը՝ նախկին խորհրդային այս երկրի հարցերը ամբողջովին չեն լուծվում։ Այստեղ ստեղծվում են բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ՝ ՀՀԿ-ն չի ունենում միասնական կարծիք որոշ օրինագծերի վերաբերյալ, Պնախարարն է կանգնում որոշակի դժվարությունների առաջ, որոնք առանց իրեն անհնար է լուծել, ուսանողներն են ցույցեր անում, Սահմանադրական դատարանն է անսպասելի որոշում ընդունում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալու, որ Հայաստանում կան կուսակցական, իրավական, հանրային որոշ պրոբլեմներ, որոնք Մոսկվայի կողմից նշանակված ցանկացած օլիգարխ չէ, որ կարող է լուծել, այլ դրանց համալիրը միայն ինքը կարող է կառավարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում