Monday, 13 07 2026
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ

Հակաբիոտիկները դեղատներից բաց կթողնվեն միայն դեղատոմսերով

Հայաստանում փետրվար ամսից 3632 անուն դեղ, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն միայն դեղատոմսերով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում  Առողջապահության  նախարարության  հակամանրէային  դեղերի նկատմամբ  կայունության  դեմ պայքարի  ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանն  ասաց, որ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգն արդեն իսկ հաստատվել է եւ ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: «Վերահսկողական մարմինն արդեն ձեւավորման փուլում է: Այն կիրականացնի պատշաճ վերահսկողություն, եւ ինքնաբուժումը կբացառվի»,-նշեց նա:

Գյուրջյանի խոսքով` նոյեմբերի 13-ից մեկնարկած հակաբիոտիկների պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն հանրության, այլեւ  բուժաշխատողների լայն շրջանում: «2015 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է հակաբիոտիկների պատշաճ օգտագործման իրազեկմանն ուղղված շաբաթ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել հակաբիոտիկների հետ կապված չարաշահումների եւ ոչ նպատակային կիրառման պատճառած վնասները: «Դրանց ոչ նպատակային կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկական կայունության զարգացման: Հակաբիոտիկը պետք է պահել  որպես ռեզերվ: Այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում նաեւ մի շարք վարակիչ հիվանդությունների պայքարի հարցում»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում  այս տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ` ուղղված  դեղակայուն մանրէների վարակից խուսափելուն: «Միջոցառումներ են տարվում նաեւ անասնապահության ոլորտում հակաբիոտիկների ճիշտ եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, քանի որ դրանք անասնապահության մեջ կիրառվում են ոչ միայն բուժման, այլեւ աճը խթանելու համար»,-ասաց նա:

Քրիստինե Գյուրջյանը հորդորեց հակաբիոտիկ օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ դեղաչափով եւ այնքան օր, որքան բժիշկն է նշանակել: «Չի կարելի կիսատ թողնել բուժումն ու առանց բժշկի հետ խորհրդատվության դադարեցնել հակաբիոտիկի կիրառումը: Չի կարելի նաեւ ինքնաբուժմամբ զբաղվել»,-ասաց Գյուրջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում