Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

70%. Այս կառավարությունն էլ է շարունակում գերկենտրոնացման քաղաքականությունը

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից կարելի է եզրակացնել, որ նրանց մոտ ստվերից դուրս գալու որոշակի՝ շատ թեթև գործընթաց է տարվել: Նման տպավորություն է թողնում հատկապես հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարած հարկերի պատկերը:

Եթե այս տարի 1000 խոշորները միասին վճարել են մոտ 590 մլրդ դրամի հարկեր, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 525 մլրդ դրամ: Ընդ որում՝ նույն ՊԵԿ տվյալներով` այդ ինն ամիսների մեր հարկային մուտքերը կազմել են 835.1 մլրդ դրամ: Իսկ խոշորների վճարած հարկերն այդ թվի մեջ կազմում են մոտ 70 տոկոս: Բայց եթե ընդհանուր հարկային մուտքերն անցած տարվա համեմատ աճել են 6.2 տոկոսով, ապա դրանց մեջ 1000 խոշորներինը՝ մոտ 11 տոկոսով: Եվ եթե հիշենք, որ անցած տարի այդ ամիսներին հավաքագրվել էր 785.4 մլրդ դրամի ընդհանուր հարկային եկամուտներ, ապա բացարձակ թվով այս տարի աճը եղել է մոտ 56 մլրդ դրամ: Իսկ դրանից 48.7 մլրդ դրամը, այդ լրացուցիչ 4-5 տոկոսն էլ թեկուզ փոքր ծավալով, բայց հենց խոշորների ստվերային շրջանառությունից հարկային դաշտ բերելն է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համամիտ է մեր տեսակետի հետ, որ կառավարությունը կամ ՊԵԿ-ը որոշ չափով ստվերային շրջանառությունը կրճատելու քայլեր են իրականացրել: Բայց, նրա կարծիքով, իշխանություններն այդ որոշմանն են եկել այն վիճակի գիտակցման արդյունքում, որ սոցիալական խնդիրները լուծելու ծայրահեղ ներքին սահմանին են գտնվում, խնդիր կա այդ նվազագույն ծախսերն անելու, դրա համար էլ նման որոշում են կայացրել: Եվ դա ինչ-որ առումով քաղաքական որոշում է, քանի որ հարվածում է իրենց իսկ գրպանին: Չէ՞ որ խոշոր բիզնեսը մեր երկրում հովանավորվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Իսկ ստվերի, թեկուզ փոքր չափով, այնուամենայնիվ կրճատումը ո՞ր խոշորներին է վերաբերում: Ս. Բագրատյանը հրաժարվեց անուններ տալ, բայց հավելեց. «Խոսքը կարող է վերաբերել լայն սպառման ապրանքներ ներկրող կամ իրացնող ընկերություններին: Չէ՞ որ հենց նրանք են այդ ապրանքային շուկաներում մենաշնորհների տիրապետում: Եվ համաձայն եմ ձեզ հետ, որ այս դեպքում քաղաքական որոշում է կայացվել, քանի որ դրանով որոշում կայացնողները խփում են իրենց իսկ գրպանին»:

Իսկ հնարավո՞ր է, որ ստվերի կրճատման գործընթացը ոչ թե համատարած բնույթ է կրել, այլ ընտրողաբար է տեղի ունեցել: Ս. Բագրատյանի խոսքով՝ նման քաղաքական որոշում կայացնելն արդեն ընտրողական մոտեցում է ենթադրում: Եվ հավանաբար ընտրվել են հենց այն ընկերությունները, որոնց մոտ նախորդ տարիներին լայն սպառման ապրանքների ներկրման և իրացման մենաշնորհի արդյունքում մեծ շահույթներ են կուտակվել: Իսկ հիմա որոշել են այդ շահույթը մի թեթև կրճատել ու սոցիալական խնդիրները լուծել: Օրինակ՝ թիվ մեկ հարկատու «Գազպրոմ Արմենիան» այս տարի մոտ 3.5 մլրդ դրամով ավելացրել է իր հարկերը: Գազը լայն սպառման ապրանք է, և կարելի է եզրակացնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ամիսներ շարունակ տված խոստումը նաև իր խաղացած դաշտից կորզել:

Մոտ 5 մլրդ դրամով ավելացել են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության վճարած հարկերը: Ս. Բագրատյանը թեև անուններ չնշեց, բայց նա հավանաբար ակնարկում էր նաև այս ընկերությանը, որն ունի բազմաթիվ ապրանքներ ներկրելու մենաշնորհ: Կ. Կարապետյանի անվան հետ կապվող ներտնային գազասպասարկում իրականացնելու մենաշնորհ ունեցող «ԷՅ Ի ՋԻ Սերվիս» ընկերությունը, սակայն, շատ քիչ է ավելացրել հարկերը՝ եթե անցած տարի վճարել է 928 մլն դրամ, այս տարի՝ 1 մլրդ դրամ: Իհարկե կարելի է նման շատ համեմատություններ ներկայացնել, որոնց դեպքում մենք կարող ենք ընդամենը ենթադրություն անել, բայց կառավարությունն ու ՊԵԿ-ը շատ լավ գիտեն, թե ստվերը որ ընկերությունների մոտ են կրճատել, որոնց մոտ շատ են կրճատել, որոնց մոտ՝ քիչ: Կամ որոնց են թողել նույն արտոնյալ վիճակում գործելու հնարավորությունը: Եվ արդյո՞ք իրենց անվան հետ կապվող ընկերությունների նկատմամբ «ազնվաբար» են մոտեցել:

Մեր ընդհանուր հարկային եկամուտների մեջ խոշոր հարկատուների վճարած հարկերի չափը՝ այդ 70 տոկոսը, մեկ այլ բան էլ է վկայում: Դա նշանակում է, որ թե՛ մեր ընդհանուր տնտեսության, թե՛ աշխատողների քանակի, ինչպես նաև հարկերի մեջ խոշորները գերակշիռ դիրք են զբաղեցնում: Բայց դա տնտեսության լավ վիճակի մասին չի վկայում: Հակառակը՝ դա ապացուցում է, որ մեր տնտեսությունը գերկենտրոնացված է: Զարգացած երկրներում ու անգամ մեր հարևան Վրաստանում այդ թիվը շատ ավելի փոքր է: Եվրոպայում դրա միջինը 50 տոկոսից ցածր է, իսկ, օրինակ, Գերմանիայում խոշորներին 30 տոկոս էլ բաժին չի հասնում:

«Բոլոր երկրներում և տնտեսության մեջ փոքրերը ոչ թե հարկային մուտքերն ավելացնելու, այլև սոցիալական խնդիր են լուծում: Ֆրանսիայում, օրինակ, տարեկան 200 հազար եվրոյից ավելի եկամուտ ունեցող ընկերության նկատմամբ կիրառվում է բարձր՝ 80 տոկոս հարկման շեմ: Այս դեպքում արդեն այդ ընկերությունը մտածում է՝ արժի՞ արդյոք խոշորանալ, ինչ-որ քաղաքականություն վարելով՝ իր մրցակիցների դաշտը գրավել ու նման բարձր հարկ չվճարել: Եվ այդ քաղաքականությունն աշխատում է, ու այդ երկրում նման սահմանափակումներով փոքր ու միջին բիզնեսը խթանելու գործընթաց է տարվում: Այնտեղ հազարավոր փոքր խանութներ կարելի է տեսնել: Իսկ մեզ մոտ փոքր առևտրականներին մոլերում կենտրոնացրեցին ու այդ և այլ քաղաքականությամբ սահմանափակեցին ՓՄՁ-ների հնարավորությունները: Այն դեպքում, երբ աղքատությունը մեզ մոտ շատ բարձր է՝ 1 մլն մարդու է վերաբերում»,- հավելում է Ս. Բագրատյանը:

Տնտեսական, կառավարման համակարգի բարեփոխումները գերխնդիր համարող կառավարությունը չի՞ գիտակցում այս վիճակը և տնտեսության մեջ ՓՄՁ-ների կշիռն ավելացնելու, տնտեսության գերկենտրոնացման, գերմոնոպոլացման դեմ չի՞ պայքարում, որ մեր ծայրահեղ ծանր սոցիալական խնդիրները նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միջոցով լուծվեն: Չէ՞ որ մենք 2013 թվականից թոշակ և աշխատավարձ չենք բարձրացնում, և դեռ մի քանի տարի բարձրացնելու հույսեր չկան: «Կառավարությունում գուցե տեսականորեն ունեն այդ գիտակցությունը, բայց գործնականում դա չեն կարողանում կիրառել: Ամեն դեպքում՝ լուրջ տեղաշարժ չկա»,- եզրափակում է Ս. Բագրատյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում