ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից հակաօդային պաշտպանության նոր համակարգերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի նախարարական հանդիպման առաջին օրվա արդյունքներով մամուլի ասուիսի ժամանակ։
«ՆԱՏՕ-ն մշտապես ողջունում է, երբ իր անդամ երկրներն աշխատում են միասին նոր ռազմական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ»,-ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի համակարգերի ռազմական համատեղելիության առկայությունը։
Բրյուսելի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ստորագրված փաստաթուղթը հանդիսանում է ընդամենը մտադրությունների մասին արձանագրություն, և նախանշում հնարավոր փոխգործակցության ընդհանուր շրջանակները։ Դրանով նախատեսվում է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի նոր սերնդի SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն Թուրքիայում։