Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Լիբանանի «Հոկտեմբերի 27»-ը, կամ դաս, որը Հայաստանը չի սերտել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, Al Mustaqbal և Al Arabiya հեռուստաընկերությունների եթերում հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին: Նա հայտնել է, որ իր դեմ մահափորձ էր պատրաստվում և Իրանին մեղադրել է արաբական տարածաշրջանը կործանելու փորձերի մեջ: Սաադ Հարիրիի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, ով նույնպես Լիբանանի վարչապետ է եղել, զոհվել է 2005 թվականին ահաբեկչության հետևանքով: Այդ ահաբեկչության հետևում շատերը տեսնում էին իրանա-սիրիական հետք: Եվ ահա, այսօր Լիբանանի գործող վարչապետը` կրտսեր Հարիրին, խոսել է նույն մարտահրավերի, սպառնալիքի կրկնության վտանգի մասին: «Մենք ապրում ենք Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդած ժամանակահատվածին նման իրադրությունում: Ես նկատել եմ, որ ինչ-որ գաղտնի բան է պատրաստվում իմ դեմ մահափորձ կատարելու համար»,- նշել է նա:

Հարիրին քննադատել է «Հիզբոլլահ» շիական շարժմանը և Իրանին մեղադրել է «արաբական աշխարհը կործանելու» փորձերի մեջ: Նա խոստացել է, որ հիմա էլ «կկտրվեն Իրանի ձեռքերը»: «Հիզբոլլահը» երկու նախարար ունի Հարիրիի կոալիցիոն կառավարությունում և չնայած այս հանգամանքին` գործող վարչապետի կողմից մեղադրվում է Իրանի պատվերով ահաբեկչություն կազմակերպելու մտադրության, Սիրիայի ժողովրդի դեմ զենք բարձրացնելու և ռեգիոնալ անվտանգությանը մարտահրավեր նետելու մեջ:

Հարիրին, ըստ էության, ակնարկում է, որ Իրանը, Սիրիայում Բաշար Ասադի իշխանությունն ամրապնդելուց հետո, փորձում է հաշվեհարդար տեսնել իր հետ: Իրանի ԱԳ նախարարի օգնական Հոսեյն Շեյխոլիսլամն արդեն արձագանքել է Հարիրիի հայտարարությանը` նշելով, թե նա հրաժարական է տվել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ճնշման տակ` տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Թեհրանում կարծում են, թե սա Վաշինգտոնի և Էր-Ռիադի արձագանքն է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախմանը: Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով են հիմնավոր Հարիրիի մտահոգությունները` սա ահաբեկչություն ապրած երկրի քաղաքական համակարգի բնական արձագանքն է նոր մարտահրավերին, որը Լիբանանի պարագայում ոչ միայն անխուսափելիորեն հանգեցնելու է ներքաղաքական վերադասավորումների, այլ նաև` երկրի ինքնիշխանության սահմանափակմանը:

Բանն այն է, որ Իրանն ու Սիրիան երբեք չեն թաքցրել Լիբանանն իրենց վերահսկողության տակ առնելու ձգտումը` այդ նպատակով օգտագործելով «Հիզբոլլահի» գրոհայիններին: Եթե նույնիսկ նոր ահաբեկչության հեռանկարը մշուշոտ է, Հարիրին, ըստ էության, կանխարգելիչ քայլ է արել:

Կարելի է ասել, որ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը Լիբանանի «Հոկտեմբերի 27»-ն է` գրեթե նույն նպատակով, որպեսզի սահմանափակվի երկրի ինքնիշխանությունը: Լիբանանի քաղաքական համակարգը ոչ միայն հակադրվում է այդ փորձերին, այլ նաև` դատելով Հարիրիի այսօրվա հայտարարությունից, հրապարակավ բացահայտում է արտաքին սպառնալիքի պոտենցիալ աղբյուրները: Հայաստանում միանգամայն այլ պատկեր է:

Հոկտեմբերի 27-ի արտաքին շահառուն` Ռուսաստանն, ընդամենը վեց ամսվա ընթացքում կոտրեց Հայաստանի քաղաքական համակարգի դիմադրությունը և ձևակերպեց, ըստ էության, օկուպացիոն ռեժիմ` Հոկտեմբերի 27-ի նվաստացուցիչ կոնսենսեւսով: Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք Հոկտեմբերի 27-ը փակված էջ են համարում, որովհետև ոճրագործությունն իբրև թե բացահայտված է և մեղավորները պատժված են, ըստ էության` հանդես են գալիս ռուսական օկուպացիան հավերժացնելու դիրքերից:

Խիստ վտանգավոր է նաև քաղաքական այն տեսակետը, թե հիմա անիմաստ է բարձրացնել Հոկտեմբերի 27-ի խնդիրը, որովհետև միևնույն է` այս իշխանությունները թույլ չեն տալու Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտում: Սա ընդամենը քաղաքական կոմֆորմիզմի, նույնիսկ անտաղանդության դրսևորում է, որովհետև Հայաստանում հնարավոր չեն որակական փոփոխություններ, իրական իշխանափոխություն, քանի դեռ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը չի ձևակերպել որպես քաղաքական առանցքային պահանջ, չի դարձել ապագաղութացման և երկրի ինքնիշխանության վերականգնման պայքարի առանցքային բանալիներից մեկը:

Աշոտ Մանուչարյանը թերևս ճիշտ է` «Ելք» խմբակցությունը պետք է նախաձեռնի Հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում` անկախ իշխանությունների վերաբերմունքից ու արձագանքից: Ընդ որում` սա, բովանդակային հարթության վրա, փոխլրացնելու է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությունը:

Հոկտեմբերի 27-ի հարցը քաղաքական լյուստրացիայի նոր ակտ է, որը Հայաստանում բացահայտելու է անկախության կողմնակիցներին և կայսրության «պահապաններին»: Հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջի ֆորմալացումը Հայաստանի քաղաքական օրակարգում նաև կանխարգելիչ ֆունկցիա ունի, որը կոչված է կանխել հոգեվարքի մեջ գտնվող կայսրության մահաբեր նոր հնարավոր կրակոցները Հայաստանի ինքնիշխանության ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում