Saturday, 11 07 2026
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան

Պուտինը Էրդողանին կպատասխանի՝ «ավելի չեզոք դիրք գրավեք Ղարաբաղի հարցում»

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն առաջիկայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն մեր տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի ղեկավարը հավանություն կտա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին մասնակցելու Թուրքիայի փորձերին. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

Թուրքիայի նախագահը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում, զրուցել էր լրագրողների հետ՝ ասելով, որ առաջիկա օրերին ինքն անձամբ է քննարկելու Ղարաբաղի հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին տեղեկացրել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում: Այլ մանրամասներ հանդիպման մասին նա չի հաղորդել:

Փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Պուտինը ոչ թե կպաշտպանի Էրդողանի կողմնակալ մոտեցումները Ղարաբաղի հարցում, այլ իր հերթին կփորձի Թուրքիայի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կոշտ դիրքորոշումը մեղմելու նպատակով: Ի դեպ, Թուրքիայի նմանօրինակ ակտիվությունը մեր տարածաշրջանում նա բացատրում է ԱՄՆ-ի դերի թուլացմամբ:

– Պարոն Եվսեև, հետաքրքիր է, թե Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում Էրդողանի այս հայտարարությունը: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Թուրքիայի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում:

– Վերջին ժամանակներում տարածաշրջանային մի շարք պետությունների մոտ ցանկություն է առաջացել մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև, օրինակ, Իրանին: Ենթադրում եմ, որ այս միտումը պայմանավորված է Միացյալ Նահանգների դերի թուլացմամբ: Այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգների գլոբալ դերը նվազում է, տարածաշրջանային խաղացողների մոտ ցանկություն է առաջանում մասնակցելու զինված կոնֆլիկտների կարգավորման գործին: Պարզ է, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանի դիրքորոշմանը, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը պարտավոր չէ անել այն, ինչ պետք է Ռեջեփ Էրդողանին: Կարծում եմ, որ Ռուսաստանը կպատասխանի, որ «ավելի չեզոք դիրք գրավեք, դա կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը»: Ի՞նչն է կարևոր Ռուսաստանի համար այս հարցում. Ռուսաստանի համար կարևոր է այն, որ Թուրքիան չեզոք դիրք ունենա Ղարաբաղի հարցում: Չեմ կարծում, որ այդ քննարկմանը կհաջորդեն իրական քայլեր, օրինակ՝ տարածքների հանձնում: Ընդհանրապես ես կարծում եմ, որ նման մտավախություններն անհիմն են, որովհետև ցանկացած տարածքի վերադարձնելու որոշում կարող է կայացվել միայն Ստեփանակերտի համաձայնության դեպքում, իսկ Ստեփանակերտն այսօր նույնիսկ բանակցային գործընթացին չի մասնակցում: Ուստի չարժե ավելորդ սպասելիքներ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ուզում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ: Հարկավոր է քննարկել այդ թվում նաև Կովկասի խնդիրները, որտեղ մենք բազմաթիվ փոխադարձ հարցեր ունենք՝ կապված, օրինակ, Նախիջևանի գործերին Թուրքիայի միջամտության, Ադրբեջանի և Թուրքիայի զորքերի համատեղ զորավարժությունների անցկացման և Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու և այլ հարցերի հետ: Այնպես որ, կարելի է քննարկել, բայց դա չի նշանակում, որ ընդունվելու են այնպիսի որոշումներ, որոնք արմատապես կփոխեն իրադրությունը Լեռնային Ղարաբաղի գոտում:

– Մենք, իհարկե, հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս տրամաբանությունը: Էրդողանը կարծում է, որ այսօր Թուրքիան շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար, հետևաբար ինքը կարող է առևտո՞ւր անել Պուտինի հետ Ղարաբաղի հարցի շուրջ:

– Էրդողանը ակվիտություն է ցուցաբերում, քանի որ հասկանում է, որ այսօր Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիան աջակցի իրեն Իդլիբի հարցում՝ Սիրիայում: Դա հասկանալի է, բայց հետաքրքրությունն, այնուամենայնիվ, փոխադարձ է լինում: Ե՛վ Ռուսաստանն է հետաքրքրված Թուրքիայի հետ հարաբերություններով, և՛ Թուրքիան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով, հատկապես թուրք-ամերիկյան բարդ հարաբերությունների պայմաններում: Բայց ես կարծում եմ, որ պետք չէ որևէ բանից վախենալ: Կարելի է տարբեր հարցերի մասին խոսել, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը հավանություն կտա Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ ներգրավվելու փորձերին: Նմանատիպ ցանկացած ներգրավում փաստացի ուժեղացնելու է Ադրբեջանի դիրքերը, որն առանց այդ էլ այսօր չափազանց կոշտ է, ուստի կարծում եմ, որ Ռուսաստանն իր հերթին կփորձի Թուրքիայի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կոշտ կեցվածքը մեղմելու նպատակով:

– Անշուշտ, ղարաբաղյան հարցում վճռականը Լեռնային Ղարաբաղի ձայնն է, հայկական գործոնը…

– Իհարկե, ես ընդհանրապես չեմ հավատում, որ հիմնախնդիրը կարող է լուծվել երկկողմ համաձայնությամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության:

– Բայց սկզբունքորեն կամ տեսականորեն հիմնախնդրի ադրբեջանամետ կամ թուրքամետ լուծումը որքանո՞վ է բխում Ռուսաստանի շահերից կամ որքանո՞վ է հակասում այդ շահերին:

– Ռուսաստանի համար ամենաօպտիմալ տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է: Ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն Ռուսաստանից կպահանջի առնվազն հավելյալ ռեսուրսներ, որպեսզի նոր ստատուս-քվո հաստատվի, հետևաբար Ռուսաստանի համար ամենահարմար տարբերակն է չփոխել ոչինչ, բայց վերացնել ավելորդ լարվածությունը, գուցե նաև ավելացնել վստահության մակարդակը կողմերի միջև: Հարցերը շատ են: Օրինակ, Ռուսաստանը հարց ունի Վրաստանում վերջերս բացված երկաթուղային ճանապարհի պաշտպանության առնչությամբ: Հարցերը Թուրքիային շատ են: Կարծում եմ՝ կլինի երկխոսություն: Այո, խոսել կարելի է, բայց ես չեմ տեսնում իրական գործողությունների հնարավորություն: Ինձ թվում է՝ Ռեջեփ Էրդողանն է ավելի շատ ուզում ցույց տալ, թե ինքը տարածաշրջանային առաջնորդ է: Հենց այս հանգամանքն է նրան ստիպում նմանատիպ հայտարարություններ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում