Friday, 03 05 2024
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ

Գնացքից թռնելու ճիշտ ժամանակն է

Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ Դաշնային Ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ մի չափազանց տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Հանձնաժողովի ռուսական կողմից համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից վերադառնալուց հետո սկսեց մունաթով բողոքել, թե ինչու իր գլխավորած պատվիրակությանը այս անգամ էլ չընդունեցին վարչապետը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ռիժկովն ասում էր՝ դա արարողակարգի կոպիտ խախտում է, իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում:

Հայկական կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը փորձում էր բացատրել, որ դա ամենևին էլ անհարգալից վերաբերմունք չէ, որ վարչապետը զբաղված է եղել, մյուս այցի ժամանակ նրանք երկուսն էլ անպայման կհանդիպեն պատվիրակության հետ, բայց Նիկոլայ Ռիժկովը չէր հանդարտվում: Նրան ամենայն հավանականությամբ հունից հանել էր Ռուսաստանի իշխանությունների հասցեին ուղղված հայ պատգամավորների սուր քննադատությունը:

Հայաստանում այլևս չեն ցանկանում անխոս, հեզ ու հնազանդ ենթարկվել Ռուսաստանի բոլոր քմահաճույքներին, Ռուսաստանից եկած յուրաքանչյուր պատվիրակություն դիտարկել որպես կենտրոնից եկած վերադաս, որին պետք է շողոքորթել, խոսել բացառապես հայ-ռուսական դարավոր բարեկամությունից, որպես ամեն օր լուսաբացին մեր գլխին իջնող երկնային մանանա: Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երեկ ԱԺ այցելած Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսում էին այնպիսի տոնով ու առոգանությամբ, որի նպատակը բարեկամ ռուսներին հասկացնելն էր, որ մենք էլ մարդ ենք, մեր նյարդերն էլ երկաթբետոնից չեն, ու դրանք արդեն տեղի են տալիս:

Չնայած կառավարության ներկայացուցիչ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 15 րոպեի չափ խոսեց Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ մեր համագործակցության բարեբեր հետևանքների մասին, ինչ-որ վիճակագրություն ներկայացրեց ապրանքաշրջանառության ծավալների աճի ու ներդրումների մասով, սակայն «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը լրացրեցին Կարայանի թողած բացը:

Նախ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պատվիրակությանը այցելել Արցախի Հանրապետություն՝ հայտարարելով, որ եթե Հայաստանի խորհրդարանի պատվիրակները չեն վախենում Ղրիմ այցելելուց, ապա Ռուսաստանի պատվիրակներն էլ պետք է այցելեն Արցախ՝ մանավանդ, որ այցելում են այլ չճանաչված հանրապետություններ և դրանից հետո հարցազրույցներ տալիս: «Եթե մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից կազմվող «սև» ցուցակներին վերջ տալու, դրանք արհամարհելու մասին, ապա առաջին քայլը դուք պետք է անեք և այցելեք Արցախ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ այլ բարեկամ երկրների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի խորհրդարանների պատգամավորները այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնել Արցախի ժողովրդին: Զոհրաբյանը օրինակ բերեց  Ֆրանսիայի սենատի ֆրանս-թուրքական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարին, ով լինելով խիստ թուրքամետ գործիչ՝ այցելել է Արցախ և տեղում համոզվել, որ Արցախը ոչ թե ահաբեկիչների որջ է, ինչպես փորձում են ներկայացնել ադրբեջանցիները, այլ մի երկիր, որի ժողովուրդն իր ամենօրյա աշխատանքով կառուցում է իր երկիրը, վաստակում իր խաղաղ ապրելու իրավունքը: Ռուսական կողմը Արցախ այցելելու առաջարկությանը վերաբերվեց քար լռությամբ:

Այնուհետև Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ պետք է հստակ տնտեսական գնահատական տրվի, թե ինչ ստացավ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով, և հայտնեց, որ այդ անդամակցությունը Հայաստանին ոչինչ էլ չի տվել: Բացի այդ, Մարուքյանը անդրադարձավ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներին՝ ռուսական պատվիրակությանը տեղեկացնելով, որ հենց համաժողովի անցկացման օրը ռուսական զենքով գնդակոծվել են Տավուշի մարզի հայկական բնակավայրերը:

Բնականաբար, ռուսները չէին սպասում նման ճակատային հարձակման և բացահայտ մեղադրանքների: Բայց նրանց առավել շատ հունից հանում էր այն հանգամանքը, որ գրեթե բոլոր հայ պատգամավորները իրենց ելույթները սկսելուց առաջ ուրախությամբ ռուս պատգամավորներին տեղեկացնում էին, որ ընդամենը 20 օր հետո՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է շրջանակային համաձայնագիր: Ճիշտ է, հայ պատգամավորներն ասում էին, որ Հայաստանը կլինի եզակի երկիր, որը լինելով ԵՏՄ անդամ՝ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր կունենա Եվրամիության հետ, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ ու ԵՏՄ-ի միջև, բայց ռուսները հո լավ հասկանում են, որ Եվրամիության և Արևմուտքի հետ իրենց կամուրջներն այրված են, ու եթե անգամ այդ համաձայնագիրը կամուրջ է, ապա միայն Հայաստանի՝ ԵՏՄ-ից մանրից թռնելու համար:

Ի դեպ, ռուսական պատվիրակության անդամների ելույթներից ու դրանցում ներկայացված պահանջներից երևում էր, որ նրանք շարունակում են մնալ անցյալում, և այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի հասարակության ներսում և քաղաքական կյանքում: Ռուս պատգամավորները բողոքում էին, որ հայ տաքսիստները լավ չգիտեն կամ ընդհանրապես չգիտեն ռուսերեն, կամ առաջարկում էին, որ Հայաստանի դպրոցներում ռուսերենով սովորեն մաթեմատիկա և այլ առարկաներ, քանի որ դա անհրաժեշտ է գիտության զարգացման համար: Քանի որ ռուս պատգամավորների միջին տարիքը 65-ից բարձր էր, նրանք հավանաբար տեղյակ չեն, որ նույնիսկ իրենց սեփական երկրում գիտության նվաճումներին տեղյակ լինելու ցանկություն ունեցողները սովորում են արևմտյան լեզուներ: Բայց, դե, դա արդեն իրենց խնդիրն է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում