Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Սերժ Սարգսյանի մոտ գտնվող խորհրդավոր հեռադիտակը

 

2018 թվականի բյուջեի նախագիծը հեռուն նայող նախագիծ է, հայտարարել է երեկ ասուլիս տված վարչապետ Կարապետյանը՝ ասելով, որ գուցե ընթացիկ խնդիրների տեսանկյունից բյուջեն տպավորիչ չէ, սակայն այդ փաստաթուղթը, այսպես ասած, ապագա զարգացման հիմքեր դնող փաստաթուղթ է: Այս առումով, իհարկե, վարչապետ Կարապետյանն ավելի օրիգինալ չէ, քան իր գրեթե բոլոր նախորդները, որովհետև Հայաստանում դժվար է հիշել բյուջե, որը զարգացում արտահայտող լիներ. բոլորը զարգացում նախապատրաստող բյուջեներ են բերում խորհրդարան: Միայն թե, այդ զարգացման փոխարեն, առայժմ միայն տնտեսական հետընթաց կամ լավագույն դեպքում տեղում դոփել ենք տեսնում:

Սակայն տվյալ պարագայում խոսելով 2018-ի բյուջեի նախագծի և դրա, այսպես ասած, հեռուն նայելու մասին՝ հարց կարող ենք տալ՝ ինչպե՞ս կարող է հեռուն նայող լինել մի բյուջե, որը ներկայացնում է մի կառավարություն, որը հրաժարական է տալու 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտից հետո, և պետք է ձևավորվի նոր կառավարություն, ու նոր վարչապետ լինի, և պարզ չէ, թե ով կլինի այդ վարչապետն ու ինչ կազմ կունենա կառավարությունը: Ի վերջո, հեռուն բյուջեով նայելու փոխարեն, թե՛ քաղաքացիները, թե՛ ներդրողները նայում են ընթացիկ, պրակտիկ քաղաքական իրավիճակով:

Այդ իրավիճակում երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ 2018 թվականի համար բյուջեի նախագիծ է ներկայացրել մի վարչապետ, որը շարունակում է չզբաղվել քաղաքականությամբ, շարունակում է մնալ լոկ մենեջերական կարգավիճակում, իր պաշտոնը դիտարկում լոկ տնտեսական կատեգորիաների շրջանակում: Գիտակցաբար է Կարապետյանը դա անում, թե ոչ՝ հարցի մյուս կողմն է, բայց տվյալ դեպքում ոչ էական նշանակություն ունեցող, որովհետև թե՛ քաղաքացիները, թե՛ ներդրողները հեռուն են նայում հենց այդ պրիզմայով: Եվ հենց այդ պրիզմայով են նրանք մշակում իրենց մոտեցումները, ոչ թե բյուջեի նախագծով, որովհետև, մեղմ ասած, երաշխիք չկա, որ 2018-ի բյուջեն կշարունակի կատարել այն կառավարությունն ու վարչապետը, որը ներկայացրել է այդ բյուջեի նախագիծը:

Տվյալ պարագայում, իհարկե, բյուջեն ընդամենը առիթ է արձանագրելու այն երկակի վիճակը, որի առաջ կանգնած է Հայաստանը 2018 թվականին ընդառաջ: Վիճակ, որը նույնիսկ ամենևին երաշխավորված չէ, որ կհանգուցալուծվի հենց 2018-ին, և պարզ կլինի, թե ի վերջո ով է Հայաստանի, այսպես ասած, գոնե միջնաժամկետ հեռվի պատասխանատուն: Սերժ Սարգսյանը մինչև 2040 թվական ռազմավարություն է ներկայացնում և անում նպատակադրումներ, սակայն որևէ որոշակի բան չի ասում 2018 թվականի համար: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանն էլ որևէ որոշակի բան չի ասում Սերժ Սարգսյանի դրած նպատակների համար:

Հիմա մեզ դնենք արտերկրի ներդրողի տեղը և պատկերացնենք, որ ուզում ենք ներդրում անել Հայաստանում կամ ուզում ենք Հայաստանի հետ որևէ կարևոր միջազգային հարց քննարկել, պայմանավորվել: Խնդիրն այն էլ չէ, թե ով կլինի վարչապետ, որովհետև եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը մնում է վարչապետ, նրա ներկայիս, մեղմ ասած, ապաքաղաքական կեցվածքը պարզ մի բան է վկայում, որ դե յուրե լինելով թիվ մեկ դեմքը՝ դե ֆակտո նա չի տիրապետելու քաղաքական իրավիճակին, հետևաբար հարկ է լինելու պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կանգնած է խորհրդարանական և պարզապես գորշ կարդինալական կառավարման համակարգերի ճամփաբաժանում, ինչն իրավիճակի երկակիության մեկ այլ խոսուն դրսևորումն է:

Եվ այս իմաստով, իհարկե, տարվա, այսպես ասած, գլխավոր պլանն ամենևին այն չէ, ինչը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի դատին, որը, այսպես ասած, պետության կյանքի սցենարական առանցքն է: Տարվա գլխավոր փաստաթուղթը, սցենարը կամ պլանը այն է, որը ոչ մեկին ներկայացված չէ և գտնվում է ոչ թե խորհրդարանում կամ որևէ այլ պետական ինստիտուտում, այլ Սերժ Սարգսյանի գլխում: Դա է հարցը, թե այնտեղից ինչ է նշմարվում հեռվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում