Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է Արցախի ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվա միջոցառումներին

Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ներկայիս համակարգի հիմքը դրվել է դեռևս 1990թ. մայիսին` «Արցախ» փրկարարական ջոկատի ստեղծմամբ: 1992թ. հոկտեմբերի 30-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ՝ «Արցախ» մարզային փրկարարական ծառայությունը վերակազմավորվել է «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մասնավորապես ասաց. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը` հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր և նպաստելով երկրի կայուն զարգացմանը: Անհրաժեշտ է լինելու խորացնել և ընդլայնել կապերը ՀՀ ԱԻ նախարարության և այլ կառույցների հետ: Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն իր խոսքում շեշտեց, որ ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին՝ ռազմական գործողությունները բարձր մակարդակով վարելու համար. «Դրա համար մեր նպատակներն ու խնդիրներն են` աղետների գիտակցումը, աղետների ռիսկերի պետական կառավարման ուժեղացումը ռիսկի հաղթահարման համար, ներդրումները՝ ռիսկի նվազեցման, դիմակայունության, հզորացման նպատակով, աղետների պատրաստվածության ամրապնդումն արդյունավետ արձագանքման համար: Բոլորիս կոչ եմ անում հետևել այն սկզբունքին, որով որ մենք պետք է շարժվենք միասին: Դա է՝ անել ավելին, քան արված է»:

Հանդիսավոր արարողության ընթացքում ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ նախագահի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել են շքանշաններով, պատվոգրերով և այլ պարգևներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում