Monday, 06 05 2024
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր

Եթե դատարանը 1 դրամ էլ բավարարի՝ բողոքարկելու են

Հունիսի 9-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակվի Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի դատական գործով դատական ակտը: «Եվ եթե նույնիսկ մեկ դրամ, մեկ լումայի չափով էլ դատարանը բավարարի հայցը, օրաթերթը բողոքարկելու է այն՝ հասնելով մինչև Եվրոդատարան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը և փաստաբան Լիանա Գրիգորյանը:

Նրանք կպահանջեն հատուցել այն բոլոր դատական ծախսերը, որոնք կատարվել են դատարանում իրենց շահերը պաշտպանելու համար, քանի որ դատարանում իրենք կարողացել են ապացուցել այն, ինչի մասին գրվել էր թերթում:

Հիշեցնենք, որ Արզաքանցյանը դատարանում պնդում է, թե «Երկիր» օրաթերթը «131 դեմք ու դիմակ» վերնագրով հոդվածով վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Նա հատկապես վիրավորվել էր «ստիլյագ», «Ռուսաստանից աղջիկներ տանող-բերող», «քյավառա բարբառին տիրապետող», «ծեծ ուտելու սովորություն ունեցող»արտահայտություններից:

Վիրավորվել էր նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ իր հասցեին արված «Էդ լակոտը խայտառակում է մեր երկրի կոնյակի պատիվը» արտահայտությունից:

Ի դեպ, թերթի գլխավոր խմբագիրը այդ արտահայտության առիթով միաժամանակ նշեց, որ «Երկիր»-ը հրապարակել է Հրանտ Բագրատյանի ուղարկած հերքումը, թե նման բան ինքը չի ասել: Բանախոսները նաև նշեցին, որ դատաքննության ընթացքում Արզաքանցյանի մասին նոր հանգամանքներ են ի հայտ եկել. օրինակ Հայաստանում և արտերկրում նրա ունեցած սեփականության, Ֆրանսիայում երթևեկության խախտումների մասին փաստեր, ինչպես նաև ոչ ճիշտ խոսելու սովորության վերաբերյալ. այդ ամենը կասկած է հարուցել՝ պատգամավորը որևէ լեզվի տիրապետելու ընդունակություն ունի՞, թե՞ ոչ:

Բանախոսները հայտնեցին, որ Պետեկամուտների կոմիտեից իրենք խնդրել են տրամադրել պատգամավորի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, որպեսզի պարզեն, թե պատգամավորն ինչ սեփականություն ունի, ինչպե՞ս է վաստակել դրանք ձեռքբերելու գումարները և ի՞նչ 22 մլն. դրամի բարեգործության մասին է խոսքը, որի մասին բարձրաձայնում է վիրավորված Արզաքանցյանը:

«Հրապարակային քաղաքական գործիչները պետք է ավելի շատ գտնվեն ուշադրության կենտրոնում, որ ընտրողներն իմանան, թե ում են ձայն տալիս: Վստահ եմ որ ընտրողները եթե իմանային՝ նրա կերպարն իրականում ինչպիսին է, ձայն չէր ստանա ոչ միայն նա, այլև այն կուսակցությունը, որի շարքերում է ինքը»,- նշեց Բագրատ Եսայանը:

Ի դեպ, ասուլիսին հրավիրված պատգամավորի իրավապաշտպան Վահե Հովսեփյանը չէր ցանկացել ներկա գտնվել ասուլիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում