Tuesday, 14 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

Ինչպես մեղմել Բաքու-Թբիլիսի-Կարսի ռիսկերը և ստանալ օգուտներ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական նախագիծ է: Անշուշտ, գոնե Ադրբեջանի տեսանկյունից այս երկաթուղու կառուցումը հաշվարկված է Հայաստանի տնտեսական շրջափակումը խորացնելու համար, բայց նախ պետք չէ գերագնահատել նախագծի բացասական ազդեցությունը Հայաստանի համար, երկրորդը՝ այն, ռիսկերից բացի, իրականում կարող է ստեղծել նաև որոշ հնարավորություններ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նշեց, որ մենք չպետք է վախենանք այս երկաթուղու շահագործումից, այլ պիտի սպասենք դրա գործարկմանը և տեսնենք արդյունքները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՎՈւԱՄ-ի (Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի) 20-ամյակին նվիրված ժամանակ հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Իսկ առաջին փորձնական գնացքը կառուցված նոր երկաթգծով Թուրքիայից Վրաստան էր մեկնել ս. թ. հուլիսի 20-ին:

Անդրադառնալով երկաթգծի գործարկման ժամկետներին՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը չի բացառում, որ բացումը կարող է հետաձգվել, որովհետև հուլիսին էլ Թուրքիան էր հայտարարում, թե երկաթուղին բացվում է, սակայն վրացական կողմը հայտարարեց, թե որոշ աշխատանքներ Վրաստանի տարածքում դեռ չեն ավարտվել: Մասնավորապես, Ջավախքում դեռևս շարունակվում է կայարանի շինարարությունը և կան որոշ այլ տեխնիկական խնդիրներ, հետևաբար երկաթգծի բացումը կարող է հետաձգվել մինչև հաջորդ տարի:

Ինչ վերաբերում է երկաթուղու շահագործմանը, շահագրգիռ կողմերը հույս ունեն, որ տարեկան այս երկաթգծով տեղափոխվելու է 5-7 մլն տոննա բեռ, բայց բոլորի հաշվարկները զարմանալիորեն կապված են չինական ապրանքների տեղափոխմանհեռանկարի հետ: Երեք երկրները հույս ունեն, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը կարևոր օղակ է դառնալու Չինաստանի նախաձեռնած «նոր մետաքսի ճանապարհ» կամ «մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական մեծ նախագծի շրջանակներում: Թեև փորձագետ Ջոնի Մելիքյանն ասում է, որ Չինաստանի տեսանկյունից սա զուտ այլընտրանքային ճանապարհ է դիտվում:

Բաքու-Թբիլիսի-Կարսը ինչ-որ իմաստով շահավետ է նաև Իրանի համար, որը շուտով կարող է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ երկաթուղային կամրջի շինարարությունը, բայց Իրանը, ի տարբերություն շատ այլ երկրների, չափազանց հավասարակշռված մոտեցում ունի հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման առումով, հետևաբար փորձում է նպաստել նաև Հայաստանի տարածքով անցնող ճանապարհային ուղիների կառուցմանն ու զարգացմանը: Խոսքը մասնավորապես Հյուսիս-հարավ ավտոճանապարհային ծրագրի իրականացման մասին է: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը նպատակ ունի կյանքի կոչել Պարսից ծոցը Սև ծովին տնտեսապես միակցելու գաղափարը, և դեպի Սև ծով տանող ճանապարհներից մեկն անցնելու է Հայաստանի տարածքով:

«Հասկանալի է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձելու է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարսը Հայաստանի դեմ, և իր պայմաններից մեկը վրացական կողմին, իմ կարծիքով, այն է, որ Հայաստանը չկարողանա մասնակցել այս ծրագրին, բեռներ տեղափոխել Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա: Այս պայմաններում պետք է փորձենք նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որոնք կարող են լինել, և թեկուզ արագացնենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որպեսզի կարողանանք ինչ-որ չափով այլընտրանք դառնալ թուրքական ուղուն: Ի միջի այլոց, իրանական կողմը վերջին տարիներին շատ է ահազանգում, որ թուրքական ուղին ապահով չէ, երկար է ձգվում: Եղել էին որոշ գումարային փորձարկումներ, երբ որոշ բեռներ Եվրոպայից ծովով տեղափոխվել էին դեպի վրացական նավահանգիստ, որտեղից բեռները Վրաստանի և Հայաստանի տարածքով տեղափոխվել էին Իրան, և իրանական կողմը դժգոհ չէր մնացել այդ ճանապարհից. ասել էին՝ ապահով է և ֆինանսապես նաև շահեկան է: Այս ճանապարհներով կատարվող ապրանքաշրջանառությունը հասնում է մի քանի միլիարդ դոլարի, և եթե այդ ապրանքները տեղափոխվեն Հայաստանի տարածքով, ապա մենք կարող ենք դրանից օգուտ ստանալ: Ի վերջո, պիտի հասկանանք, որ այդ բեռների համար պայքար է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը:

Փորձագետը հրավիրում է ուշադրությունը մեկ այլ հանգամանքի վրա, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարող է որոշ խնդիրներ առաջացնել նաև Վրաստանի ներսում: Օրինակ, եթե ապրանքները սկսեն տեղափոխել երկաթգծով դեպի Թուրքիա, այդ պարագայում կտուժեն վրացական նավահանգիստները, որի պատճառով կարող է տուժել Վրաստանի առևտուրը: Եվ հենց այս հանգամանքն է, որ կարող է հնարավորություններ ընձեռել Հայաստանին ոչ միայն մեղմելու Բաքու-Թբիլիսի-Կարսի տնտեսական, քաղաքական ռիսկերը, այլև ստանալու տնտեսական որոշ օգուտներ. «Եթե Ադրբեջանը օգտագործի թուրքական նավահանգիստները, Հայաստանն է մնալու այն հիմնական կողմը, որն օգտագործելու է Բաթումին և Փոթին, և այդ պարագայում մեր կողմը թերևս կարող է սկսել բանակցություններ այն հարցի շուրջ, որ վերանայումներ լինեն, որովհետև եթե մրցակից չկա, ուրեմն Հայաստանի համար ավելի լավ պայմաններ պիտի ստեղծվեն, որպեսզի շարունակենք օգտվել վրացական նավահանգիստներից»:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը չի կարծում, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումն էապես կազդի Հայաստանի մեկուսացման վրա: Իրական մեկուսացումն այն կլինի, որ Վրաստանը փակի Հայաստանի հետ սահմանը, ինչն իրական չէ մի շարք պատճառներով: Նախ, Հայաստանը և Վրաստանը դարավոր բարեկամներ են, ունեն բարիդրացիական հարաբերություններ, երկրորդը՝ Վրաստանում կա բավական ազդեցիկ հայկական համայնք, և երրորդը՝ զուտ շահերի տեսանկյունից դա ձեռնտու չէ նաև Վրաստանին: Փորձագետի խոսքերով՝ Վրաստանը, նախ, օգտվում է ներկայիս ստատուս-քվոյից, քանի որ Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում Հայաստանով անցնող ճանապարհները փակ են, և երկրորդը՝ Վրաստանը խնդիր ունի հավասարակռշելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր հարաբերությունները, կամ այլ կերպ ասած՝ հակակշռելու ադրբեջանական ու թուրքական ազդեցությանը:

«Մինչ օրս մենք շրջափակման մեջ ենք երկու հարևանների կողմից: Այդ երկաթուղու գործարկումից ավելի վատ չի լինելու մեզ համար: Բայց, իհարկե, եթե այլ քաղաքական իրավիճակ լիներ տարածաշրջանում, և Հայաստանը մասնակցեր այդ նախագծին, լավ հնարավորություններ կլինեին: Բայց այս պարագայում պիտի հասկանանք, որ եթե Վրաստանում ահազանգում են, որ իրենք ներքին խնդիրներ են ունենալու, դա անդրադառնալու է Վրաստանի ներքին բեռնափոխադրողների վրա, ապա կարող է նաև ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմը կկարողանա անուղղակիորեն օգտվել այս իրավիճակից: Նույն Բաքու-Թբիլիսի-Կարսը մրցակից է լինելու «Վրաստանի երկաթգիծ» ՓԲԸ-ին: Այս մրցակցությունը լավ հնարավորություն կստեղծի նաև մեզ համար»,- ավելացրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում