Monday, 06 05 2024
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան

«ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում

Սանկտ Պետերբուրգի «Լոտե Պլազա» հյուրանոցի հանդիսավոր դահլիճներից մեկում հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց  «ОК Армения»  խորագրով միջոցառում-շնորհանդես՝ նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհանդեսին ներկա էին Սանկտ Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ Պետերբուրգի շուրջ 90 զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցային համալիրների և զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների  ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, և այլք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում  ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներն ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերը, և  հնարավորություն տալիս տվյալ դեպքում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն կազմակերպություններին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի և Արցախի զբոսաշրջության ոլորտին և պատմամշակութային արժեքներին:

Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրել  հայկական երաժշտությունն ու պարը, համտեսել հայկական ուտեստներ և խմիչքներ:

Այնուհետև, տեղի ունեցավ նկարչական վարպետության դաս, որի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նկարել և իրենց հետ վերցնել Մարտիրոս Սարյանի «Գեղամա սարեր» նկարի արտանկարը:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը, որը միջոցառման ավարտին անցկացրեց  Հայաստանի հյուրանոցների և   հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում