Friday, 03 05 2024
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը. Շարմազանով

ՀՀ ազգային ժողովիփոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր: «Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է»,- ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «սա հերթական ռուսական խայծն է», Շարմազանովն ընդգծեց. «Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում