Monday, 13 07 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին

Երևան քաղաքի զարգացումը լինելու է շարունակական. Տարոն Մարգարյան

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մեր երևանցիներին մաղթում եմ խաղաղ երկինք ու ջերմ տրամադրություն, որ բոլորս միասին այսօր ի սրտե տոնենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը: Այսօր այստեղ են տարբեր գերատեսչությունների, ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց նվիրված աշխատանքով իսկապես ծառայել են Երևանին ու երևանցիներին: Մենք ընտրել ենք լավագույններից լավագույններին, ովքեր այսօր կպարգևատրվեն թե՛ ՀՀ Նախագահի, թե՛ ՀՀ ԱԺ նախագահի և թե՛ ՀՀ վարչապետի պետական բարձր պարգևներով:

Ներկաներից շատերը կպարգևատրվեն նաև իմ կողմից: Ինչ խոսք, դժվար է ընտրել լավագույններից լավագույններին, բայց այդ դժվարությունը նաև փաստում է, որ Երևան քաղաքի զարգացումը հաջորդ տարիներին լինելու է շարունակական և այդ զարգացման գործում իրենց կարևոր ներդրում ունեցող մեր բոլոր մյուս համաքաղաքացիները ևս անպայման գնահատվելու են մեր կողմից: Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով առողջություն և հաջողություն ձեր ընտանիքներում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տոնական ընդունելության շրջանակում, տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար, Երևանի քաղաքապետը տարբեր պարգևներով պարգևատրել է մի շարք անձանց:

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Աշոտ Սարգսյանին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին, ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանին, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների և բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ձեռքբերումների համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը և խմբավար, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար էլ «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրվել են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել մասնագիտական իրենց գործունեությունը` սեփական ներդրումն ունենալով Սիրո քաղաք Երևանի զարգացման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում